Կանանց իրավունքներ

Իրավիճակը Հայաստանում

Հայաստանում կնոջ իրավունքները պաշտպանվում են ինչպես ներպետական օրեսդրական ակտերով, այնպես էլ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով: Հայաստանը անդամակցում է կանանց իրավունքների պաշտպանությանը ուղղված մի շարք միջազգային պայմանագրերի (Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիա, Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի կամընտիր արձանագրություն, Կանանց քաղաքական իրավունքների մասին կոնվենցիա, Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» արձանագրություն): 2000թ-ին ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է ՀՀ վարչապետին կից կանանց խորհուրդ, որի հիմնական խնդիրներն են Հայաստանի Հանրապետության կանանց հիմնահարցերի լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների համակարգումը և կանանց իրավահավասարության ապահովումը[1]

2004թ.-ից սկսած ՀՀ-ում գործում է կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման ազգային ծրագիրը, որը  սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կանանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող պետական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունը և հիմնական ուղղությունները և որը նպատակ ունի ապահովել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներով ու հնարավորություններով:

2010 և 2011թթ. Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՄԱԿ-ի Կնոջ կարգավիճակի մասին հանձնաժողովը (UN Commission on the Status of Women).

Համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին 2010թ-ի փետրվարի 17-ին տրված զեկույցի 2009թ-ին ՀՀ կառավարությանն է  ներկայացվել հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մշակված 2010-2014թթ. Հայաստանում գենդերային հավասարության վերաբերյալ հայեցակարգ[2], որը հաստատվել է 2010թ.-ի փետրվարին, սակայն գործողությունների ծրագիրը, որը պետք է մշակված լիներ մինչ 2010թ.-ի օգոստոսը չի իրականացվել[3]:

Նույն զեկույցի համաձայն մշակվում է նաև կնոջ և տղամարդու իրավունքների և հնարավորությունների հավասարությունը երաշխավորող օրենք[4]: ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի զեկույցում նշվում է, որ ՀՀ կառավարության կողմից մշակվում է ընտանեկան բռնության մասին օրենք[5], սակայն մինչ օրս նման նախագիծ չի քննարկվում ԱԺ-ի կողմից: 

2010թ.-ի մարտի 30-ին ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որը ստեղծվել է  գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունա­վետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով:[6]

Չնայած օրենսդրորեն կանայք և տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ, որը հստակ սահմանված է ՀՀ սահմանադրությամբ, գործնականում նրանց հնարավորությունները  սահմանափակ են: Այդ մասին հաստատում է նաև ՀՀ կառավարությունը:[7] Կանայք բավարար չափով ներկայացված չեն օրենսդրական ոլորտում և դուրս են մնացել որոշումների ընդունման համակարգից և կառավարման ու ինքնակառավարման ոլորտից, չնայած այն հանգամանքին, որ իգական սեռի ներկայացուցիչները կազմում են բարձրագույն կրթություն ստացած անձանց 60%:[8]

30-39 տարեկան գործունակ կանաց աշխատազրկությունը 60%-ից ավելի է, իսկ գրանցված աշխատազուրկ անձանց 70%-ը կանայք են: Գործարար շրջանակներում կանանց դերը նույնպես զգալիորեն զիջում է տղամարդկանց: Գործատուների ընդամենը 10,3% են կազմում կանայք[9]: Գենդերական անհավասարությունը զգալի է նաև տեղական ինքնակառավարման մարմիններում: Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության (ENP) իրականացման մասին զեկույցի 48 քաղաքապետերի և փոխքաղաքապետերի պաշտոններում կանայք ընդգրկված չեն[10]:

ՀՀ Ազգային ժողովի /ԱԺ/ պատգամավորների ընդամենը 9,2% են կանայք, ավելին ԱԺ 12 հանձնաժողովներից միայն հինգում են կանայք ընդգրկված:[11] Իրավիճակը քաղաքական դաշտում որոշակիորեն փոփոխելու նպատակով փոփոխություններ են արվել ՀՀ ընտրական օրենսգրքում բարձրացնելով համամասնական ընտրակարգովկուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած ընտրական  ցուցակում ընդգրկված կինթեկնածուների նվազագույն տոկոսը5%-ից 15%:[12] Ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին:[13]

Համաձայն ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծի 108-րդ հոդվածի  (Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորների թեկնածուների առաջադրելը) համամասնական ընտրակարգովկուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած ընտրական ցուցակի «ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16, [և այլն]) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80%»:

Հարկ է նշել, որ Կանանց նկատմամբ խտրականության վերացման հանձնաժողովը  (CEDAW) առաջարկել է ապահովել կանանց ներկայության առնվազն 20% քվոտա Ազգային ժողովում: Այս առաջարկում խոսքը գնում է, ոչ թե ընտրական ցուցակներում ընդգրկվելու մասին, այլ խորհրդարանում պատգամավորի տեղ ունենալու մասին:

Համաձայն Եվրոպական հարևանության քաղաքականության  իրականացման մասին զեկույցի, 23 կազմակերպությունների կողմից առաջարկվել է փոփոխություններ մտցնել ընտրական օրենսգրքում, որոնց համաձայն միևնույն սեռի ներկայացուցիչների թիվը Ազգային ժողովում չպետք է գերազանցի պատգամավորների ընդհանուր թվի 70%-ը, կամ սահմանել, որ 3 պատգամավորներից առնվազն մեկը պետք է կին լինի:

Նմանատիպ առաջարկությամբ է հանդես եկել ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովը՝ 2010թ.-ին ընդունված 1899 հանձնարարականով, որը առաջարկում է ոչ միայն սահմանել խորհրդարաններում կանանց պարտադիր  ներկայացուցչության նվազագույն քվոտա, (առաջարկվում է 40%-ի քվոտա նախատեսել կանանց համար), այլ նաև կիրառել այսպես կոչված «կայծակաճարմանդ» համակարգը՝ հաջորդելով կին և տղամարդ թեկնածուներին:

Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության արդի խնդիրներից է նաև կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունը: Միավորված Ազգերի Կազմակերպության Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում գենդերային բռնության դեմ» ծրագրի շրջանակներում կատարած հարցումը ցույց է տվել, որ հարցումներին մասնակցած կանանց մեկ քառորդը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 3.3%-ը՝ սեռական, իսկ մոտ 10%՝ և  սեռական, և ֆիզիկական բռնության։ Հոգեբանական բռնության ենթարկված կանանց թիվը հավասար է 25%-ի։

Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ ամենատարածված բռնության տեսակը վերահսկողությունն է, որը գերազանցում է 60%-ը[14]։ Շատ հաճախ կանայք ենթարկվում են նաև տնտեսական բռնության։Համաձայն վերոհիշյալ հարցման, 7.4% կանայք հրաժարվել են իրենց աշխատանքից, քանի որ ամուսինները դեմ են եղել նրանց աշխատելուն։ Իսկ հարցվածների 8.7% նշել է, որ ամուսինները խլում են աշխատավարձը նրանց կամքին հակառակ։ Հարկ է նշել, որ հարցման մասնակցած ամուսնացած կանանց 60.9% չեն աշխատել։

Նույն խնդրի շուրջ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը կատարել է անանուն հարցում Արմավիրի մարզում 2009 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին, որի արդյունքում պարզվել է, որ հարցված կանանց 68% երբևէ ենթարկվել են հոգեբանական բռնության, իսկ 38%՝ ֆիզիկական։ Ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 76%-ը չեն դիմել օգնության։

ՀՀ-ում ընտանեկան բռնությանը վերաբերող օրենք չկա: Ընտանեկան բռնության դեպքերը քննվում են ՀՀ Քրեական օրենսգրքի ներքո: Մի շարք միջազգային կազմակերպություններ կոչ են անում ՀՀ-ին ընդունել ընտանեկան բռնության դեմ, և տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների մասին օրենքներ[15]:

2010թ. մի շարք հասարակական կազմակերպությունների ջանքերով մեծ աղմուկ ստացավ Զարուհի Պետրոսյանի գործը։ Երիտասարդ կինը, հարազատների հավաստմամբ, ամիսների ընթացքում բռնության էր ենթարկվել ամուսնու և սկեսրոջ կողմից։ 2010թ. հոկտեմբերի 1-ին, ամուսնու դաժան ծեծից հետո, Զարուհի Պետրոսյանը մահացավ հիվանդանոցում։ Այս դեպքը դարձավ հանրության քննարկման առարկա՝ կարեւորելով ընտանեկան բռնության դեմ պայքարի անհրաժեշտությունը։

[1]ՀՀ վարչապետին կից կանանց խորհուրդի կանոնադրություն, էջ 1 http://www.gov.am/files/councils/5.pdf

[2] UN Human Rights Council, National report submitted in accordance with paragraph 15 (a) of the annex to Human Rights Council resolution 5/1 : [Universal Periodic Review] : Armenia, 17 February 2010, A/HRC/WG.6/8/ARM/1, available at: http://www.unhcr.org/refworld/docid/4bfb9f652.html [accessed 8 June 2011]

[3] Open Society Foundations - Armenia Armenia's ENP Implementation  in 2010,November, 2010

[4] Նման օրենք 07.06.2011թ.-ի դրությամբ նման օրենք դեռ չի ընդունվել

[5] UN Human Rights CouncilReport of the Working Group on the Universal Periodic Review -Armenia[Universal Periodic Review],para. 17 6 July 2010, A/HRC/WG.6/8./L.8

[6]ՀՀ վարչապետի30 մարտի 2010 թվականի N 213-Ա որոշում

[7] UN Human Rights Council, National report submitted in accordance with paragraph 15 (a) of the annex to Human Rights Council resolution 5/1 : [Universal Periodic Review] : Armenia, 17 February 2010, A/HRC/WG.6/8/ARM/1, para. 100 available at: http://www.unhcr.org/refworld/docid/4bfb9f652.html [accessed 8 June 2011]

[8]Open Society Foundations - Armenia Armenia's ENP Implementation  in 2010,November, 2010

[9] Idib

[10]Idib

[11] Idib

[12] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 100, կետ 2

[13] Ibid

[14] United Nations Population Fund, National Statistical Service of RA "Nationwide Survey on Domestic Violence Against Women in Armenia 2008‐2009" Executive Summary, YEREVAN 2010, available at: http://www.genderbasedviolence.am/conimages/DV_Executive_Summary_Engl.pdf

[15] Կազմակերպությունների թվին են պատկանում Եվրապական Խորհուրդը / Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում/, Կանանց նկատմամբ խտրականության վերացման խորհուրդը, Amnesty International-ը, ՄԱԿ-ի մի շարք երկրներ:

>>

  • Հաջորդ