Արամ Մուղալյան

Գործի նկարագրությունը

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2013 թվականի հունվարին Արմավիրի մարզի Նորապատ գյուղում Սիաբանդ Խուդոյանի տան մոտակայքում գիշերային ժամերի անհայտ անձի կամ անձանց կողմից մի քանի անգամ հրդեհվել է խոտի դեզի հարակից տարածքը։ Արդյունքում տանտիրոջը պատճառվել է 36.000 դրամի նյութական վնաս, քանի որ ծխահարվել և անասնակերի համար անպիտան է դարձել մոտ 30 կապ խոտ, տեղ-տեղ խանձվել են տարածքը հսկող շան մազերը:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել միայն 2013թ. մարտի 13-ին՝ խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով։ Որպես կասկածյալ գործում ներգրավվել է Արամ Մուղալյանը, քանի որ նրա մեքենայի համարները նման են եղել դեզի հրկիզման փորձի օրը այդ տարածքում գտնված մեքենայի համարներին։ Մուղալյանի բացատրության հիման վրա գործում ներգրավվել են նաև նրա երեք ընկերները՝ Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը։

Մարտի 30-ին և դրանից հետո տղաները մի քանի անգամ կանչվել են ոստիկանություն՝ բացատրություններ տալու և կամավոր ներկայացել են։ Ընդ որում, Մուղալյանի փաստաբանի պնդմամբ՝ մարտի 30-ին, ժամը 08։00-ի սահմաններում Արամ Մուղալյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Արմավիրի մարզի բաժին և, առանց կարգավիճակի, շուրջ 16 ժամ ապօրինի պահվել է բաժնում՝ փաստացի գտնվելով անազատության մեջ։

Ապրիլի 17-ին հերթական հարցաքննությունից հետո նրանց անսպասելիորեն ձերբակալել են, մեղադրանք առաջադրել ուրիշի` խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու համար և կալանավորել։ Հետագայում ավելացել է նաև խուլիգանություն կատարելու մեղադրանքը:

Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին և Գագիկ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 3-րդ մասի 1-ին կետով և 34-185 հոդվածների 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը), իսկ Արթուր Քլյանին՝ միայն 258 հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ մեղադրանքի՝ տղաները չորս տարբեր օրերի մեքենայով գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ և փորձել հրդեհել Սիաբանդ Խուդոյանի՝ 1200 հակ պարունակող խոտի դեզը, որը մեղադրական եզրակացության մեջ, չգիտես ինչու, մի դեպքում գնահատված է 1.440.000 դրամ, մի դեպքում՝ 1.800.000 ՀՀ դրամ։ Արդյունքում Խուդոյանին պատճառվել է 36.000 դրամի նյութական վնաս՝ ծխահարվել է 30 հակ խոտ։ Կարևոր է նշել, որ տուժած գյուղացին և նրա ընտանիքի անդամները ամիսներ շարունակ պնդել են, որ իրենք վնաս չեն կրել և որևէ պահանջ չունեն:

Փաստաբան Մկրտիչ Դավթյանի խոսքերով՝ ապրիլի 17-ին քննիչ Աշոտ Մարտիրոսյանը իր սենյակում ծեծի է ենթարկել Ռոբերտ Փիլոյանին (հարվածել մարմնի տարբեր հատվածներին, ատամ մաքրելու փայտիկով սեղմել է ձեռքի երակները, գլուխը խփել սեղանին և այլն)՝ ստիպելով, որ խոստովանի, թե իրենք են կատարել հանցանքը և ինքն է եղել կազմակերպիչը։

Ապրիլի 22-ին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելիս բուժզննության ժամանակ արձանագրվել են մարմնական վնասվածքները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութերն ուղարկվել են ՀՔԾ, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է՝ պատճառաբանությամբ, որ եղել է ինքնավնասում։ Փիլոյանը չի բողոքարկել կարճման որոշումը, քանի որ, փաստաբանի խոսքերով, նա վախեցել է։ Փիլոյանն իր փաստաբանին պատմել է, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը սպառնացել է, որ եթե պատմի կատարվածի մասին, կախել կտա և կասի, որ ինքնասպան է եղել։

Գործում առկա են բազմաթիվ հակասություններ և նախաքննական կեղծիքներ, որոնց մասին բարձրաձայնել են իրավապաշտպանները:

Հատկանշական է, որ դատարանը անընդհատ մերժել է Արամ Մուղալյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունները անգամ Ազգային ժողովի պատգամավորների երաշխավորական նամակներից հետո: Գործով անցնող չորս տղաներից երեքը մնացել են կալանքի տակ մինչև դատավճիռը: Նրանցից մեկի՝ Արթուր Քլյանի խափանման միջոց կալանքը Վերաքննիչ դատարանը փոխարինել է գրավով, քանի որ կալանավորման պահից հոգեկան ծանր ապրումների հետևանքով տղայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել։

Կալանավորված լինելու ընթացքում վատթարացել է Ռ. Փիլոյանի առողջական վիճակը: Պաշտպանը դատարանին է ներկայացրել Փիլոյանի առողջական վիճակի վատթարացումը հաստատող բժշկական փաստաթղթեր։ Տղայի մոտ ախտորոշվել է 2-րդ աստիճանի զարկերակային հիպերտոնիա, բարձր ռիսկի կրիզիսային ընթացքով, ինչը վտանգավոր է կյանքի համար։ Սակայն դատարանը դա էլ հաշվի չի առել և մերժել է կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը:

Ի նշան բողոքի՝ Արամ Մուղալյանը սեպտեմբերի 27-ին հացադուլ է հայտարարել, իսկ սեպտեմբերի 30-ին հայտարարել է նաև ջրադուլ, որը դադարեցրեցրել է հոկտեմբերի 4-ին, իսկ հոկտեմբերի 7-ին Արամը դադարեցրել է նաև հացադուլը։

2013թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Վահե Խալաթյան) հրապարակեց «խոտի դեզի» գործով դատավճիռը։

Դատարանը Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված բոլոր հոդվածներով՝ Մուղալյանին և Փիլոյանին դատապարտելով ազատազրկման 2,5 տարի ժամկետով, իսկ Առաքելյանին և Քլյանին՝ 1 տարի, 1 ամիս ժամկետով։ Նրանց բոլորի նկատմամբ կիրառելով անկախության 22-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին որոշումը՝ դատարանը նրանց ազատեց պատժի կրումից և դատարանի դահլիճից բաց թողեց։

Մեկ ամիս անց՝ 2013թ. նոյեմբերի 15-ին, բոլոր չորս ամբաստանյալները բողոքարկեցին այդ վճիռը։ Ներկայումս գործը գտնվում է ՀՀ վերաքննիչ դատարանում, դատավոր Արարատ Պետրոսյանի վարույթում: Առաջիկա դատական նիստը նշանակված է 2014թ. հունվարի 16-ին։

ՔՀԻ գործողությունները

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով քրեական գործում առկա հակասությունների և նախաքննական կեղծիքների վրա։

Արձանագրված խախտումներից կարելի է առանձնացնել, մասնավորապես, Ա.Մուղալյանին առանց կարգավիճակի սահմանված ժամանակից երկար ոստիկանության բաժնում պահելը, մեղսագրվող արարքի քրեաիրավական ոչ ճիշտ որակումը, կալանքը որպես խափանման միջոց անհիմն կիրառելը թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության փուլերում։

ՔՀԻ նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 4-ին և հոկտեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ վճռաբեկ դատարանի շենքերի դիմաց տեղի է ունեցել խաղաղ հավաք՝ ի պաշտպանություն Արամ Մուղալյանի և ընկերների։

>>