Բնապահպանական իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը (ՀՀ Սահմանադրություն, հոդ. 10)։ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության հիմնական խնդիրներից է' ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

ՀՀ բնապահպանական օրենսդրության համակարգը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ միջազգային պայմանագրերով, ՀՀ բնապահպանական («Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք և այլն) և բնառեսուրսային (ՀՀ հողային օրենսգիրք, ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ընդերքի մասին օրենսգիրք, ՀՀ անտառային օրենսգիրք, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք և այլն) օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով։

Ոլորտում ամենատարածված խնդիրներից է ռեսուրսների, օրինակ անտառների՝ առանց համապատասխան պաշարների հստակ գնահատման և բնապահպանական ազդեցությունների հաշվարկման հատկացումները: Բնապահպանությանն առնչվող որոշումները հաճախ կայացվում առանց հանրային լսումների  անցկացման, առանց փորձագետների ներգրավման՝ խախտելով ՀՀ օրենսդրական պահանջները, ինչպես նաև «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան (Օրհուս), որը 2001թ.-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետությունը։  

Հասարակությունը որոշումների մասին որպես կանոն տեղեկանում է, երբ արդեն փաստացիորեն կատարվել են որոշումներով թույլատրված գործողությունները և սահմանափակ են արդարադատությանը դիմելու պահանջները[1]։

Ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության 2010թ. ընթացքում անտառտնտեսություններում արձանագրվել են 2520հատ ապօրինի հատումներ, որից 884 հատը արձանագրվել է անտառտնտեսությունների, 648 հատը՝ մոնիտորինգի կենտրոնի և 988 հատը՝Բնապահպանական պետական տեսչության կողմից։  

Նախորդ տարվա համեմատությամբ քանակական աճի հետ մեկտեղ նկատվում է նաև հաշվարկված վնասի գումարի էական աճ, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակում ավելացել են արժեքավոր կամ հաստաբուն ծառատեսակները։ Արդեն թիրախային է համարվում ոչ միայն Լոռու մարզը, այլ նաև Տավուշի և Սյունիքի մարզերը[2]։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ին ««Խոuրովի անտառ» պետական արգելոցի» տարածքում «Գիլան» պետական արգելավայր ստեղծելու մասին» թիվ 673-Ն որոշմամբ ««Խոuրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում uտեղծվել է «Գիլան» պետական արգելավայրը, որով իջեցվել է «Խոuրովի անտառ» պետական արգելոցում գտնվող 118 հեկտար տարածքի պահպանության կարգավիճակը։

2007թ. հոկտեմբերի 18-ի թիվ 1203-Ն որոշմամբ թույլատրվել է «Գիլան» պետական արգելավայրի հողամաuերը մինչեւ 60 տարի ժամկետով տրամադրել կառուցապատման իրավունքով: Այս որոշումների արդյունքում «Գիլան» պետական արգելավայրի տարածքում ներկայումս իրականացվում է լայնածավալ, տնտեսական նշանակության կառույցի'սրճարանի շինարարություն:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները հայտարարությամբ են հանդես եկել, որում մասնավորապես նշում են, որ «Խոuրովի անտառ» պետական արգելոցի սրտում 118հա տարածքի  կարգավիճակի իջեցման և պահպանման ռեժիմի թուլացման հայեցակարգը, ինչպես նաև տարածքի կառուցապատմանն առնչվող որոշումները պատշաճ կարգով չեն հիմնավորվել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեն ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին մոտ 256 հա անտառներ և գյուղատնտեսական հողեր են տրամադրվել հանքարդյունաբերության նպատակներով: Կառավարությունը շարունակում է հետամուտ լինել ուրանի շահագործման նախագծին, չնայած քաղաքացիական հասարակության և Սյունիքի մարզի տեղական համայնքների դիմադրությանը:

2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը։ Հանքի շահագործման նպատակով տրամադրված տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը' անդրսահմանային Դեբեդ գետի վտակը[3]

Բնապահպանական արդիական խնդիր շարունակում է մնալ Սևանա լիճը։  Ըստ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, ՄԱԿ-ի  Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանի. «Մենք շատ գոհ ենք, որ լճի մակարդակը բարձրանում է, բայց, ցավոք, ափերի նախապատրաստումն այնպես չընթացավ, ինչպես որ պետք է, և թափոններ մնացին ջրի տակ, հատկապես՝ կանաչ զանգված։

Այդ առումով՝ մենք տեսնում ենք, որ հիմա տեղի է ունենում ափամերձ տարածքների ակնհայտ ճահճացում։ Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում։ Բնապահպանության նախարարության, ակադեմիայի աշխատակիցները գտնում են, որ դա էդպիսի մեծ վտանգ չի և լիճը հանգիստ կարող է այդ խնդիրը լուծել, բայց բոլոր դեպքերում անհրաժեշտ է ափերը մաքրել։ Անհրաժեշտ է հանել  ջրի տակ մնացած ծառերը. ինչը դժվար է, իհարկե, որովհետև այդ զանգվածը էֆտրոֆիկացիայի աղբյուր է։ Սա ամենակարևոր խնդիրն  է այս պահին»։

Ապօրինի կերպով փոքր հիդրոէլեկտրակայան է կառուցվել Արգիչի գետի վտակին, որը թափվում է Սևանա լիճ' վտանգի ենթարկելով գետի էկոհամակարգը և ավելի քան 20.000 բնակչություն ունեցող 5 գյուղական համայնքների ջրամատակարարումը: Անհայտ անձանց կողմից հովանավորվող այդ շինարարությունը դադարեցնելու ուղղությամբ որևէ միջոցառում չի ձեռնարկվել, ավելին, փորձեր են արվել պատժելու գյուղաբնակներին, ովքեր համարձակվել են քաղաքացիական բողոքներ կազմակերպել ջրի իրենց իրավունքը պաշտպանելու համար[4]:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 70

[2] «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տարեկան գործունեության հաշվետվություն, 2010թ., էջ 3

[3]http://ecolur.org/hy/news/teghout/teghut-disaster/1990/

[4] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 72

>>

  • Հայաստանի 3 գետեր աղետալի վիճակում են՝ փոքր հիդրոէլեկտրոկայանների պատճառով

    05.06.2014 | Տեսանկյուն
    Փորձագիտական վերլուծությունը ցույց է տվել, որ Հայաստանի գետերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման հետևանքով 47 գետից 28–ի ծանրաբեռնվածությունը նորմայի սահմանում է, 16-ը՝ ճգնաժամային, իսկ 3-ը՝ գտնվում են աղետալի վիճակում: Բացի այդ, ՓՀԵԿ նախագծերը չեն համապատասխանում բնապահպանական օրենսդրությանը։

  • Ուսումնասիրվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկայնության աստիճանը

    30.10.2013 | Նորություններ
    Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։ Այս եզրակացությունն արվել է ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում:

  • Պետությունը չի ապահովում մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

    05.06.2013 | Նորություններ
    Բնապահպան Հակոբ Սանասարյանի կարծիքով՝ պետությունը չի ապահովում մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ Իսկ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը մտահոգված է արտադրական թափոնների խնդրով։ «Մենք ունենք 450-ից ավելի շահագործվող հանք և 19 պոչամբար, որտեղ կուտակված են տոքսիկ թափոններ»։

  • Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. սեփականության, խոսքի ազատության և բնապահպանության ոլորտներ

    28.12.2012 | Տեսանկյուն
    «Քանի առկա է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ներկա օրենքը և քանի ՀՀ կառավարությունը նման մոտեցում է դրսևորում, մարդու իրավունքների պաշտպանությունը սեփականության ոլորտում մնալու է ամենացածր մակարդակի վրա, ինչպես որ հիմա է»,- համոզված է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը:

  • Ամուլսարի հանքավայրի շահագործման համար պաշտոնական եզրակացություն դեռ չկա

    24.07.2012 | Նորություններ
    Մինչև օգոստոսի 20-ը հայտնի կդառնա, թե ՀՀ բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն տալի՞ս է Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին, թե՞ ոչ. այս մասին www.hra.am –ին հաղորդեց ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը:

  • Գյումրեցի երեխաները կոչ են անում պահպանել շրջակա միջավայրը

    13.07.2012 | Նորություններ
    Գյումրիի խաղահրապարակներից մեկում մարդկանց նետած աղբը տխուր դեմքով մարդուկի կերպարանք էր ընդունել այնքան ժամանակ մինչև երեխաները չհավաքեցին աղբը՝ վերածելով այն ծաղիկներով տնկված ուրախ մարդուկի.սա «Մուշ» զարգացման կենտրոն ՀԿ–ի՝ լուսանկարչության խմբակի 15–17 տարեկան սաների գաղափարով նկարահանված բնապահպանական սոցիալական գովազդի բովանդակությունն է

  • Սևանից կարող են նախկինի համեմատ գրեթե կրկնակի ջրառ իրականացնել

    13.07.2012 | Տեսանկյուն
    Սևանա լճի մասին ՀՀ օրենքում նոր փոփոխության համաձայն՝ 2012 թ. Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ է uահմանվել մինչև 320 մլն մ3 –ը, նախկին 170 մլն խորանարդ մետրի փոխարեն: Նախագծի հեղինակները պատճառաբանում են, որ այս տարի կա ջրի պակաս Հրազդան գետում և Ապարանի ու Ազատի երկու խոշոր ջրամբարներում, որի պատճառով էլ ստիպված են օգտագործել Սևանի ջուրը: Բնապահպաններն անընդունելի են համարում լճից անգամ մեկ սմ ջուր վերցնելը, քանի որ դեռ պատասխան չկա, թե ջրի նվազելը, որքանով կազդի լճի մակարդակի վրա:

  • Ամուլսարի հանքավայրը` Որոտան և Արփա գետերի միջև

    10.07.2012 | Տեսանկյուն
    Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-ավստրիական համաժողովի ընթացքում հայտարարում է, որ 2025 թվականին վերականգնվող էներգիայի սպառումը Հայաստանում հասցվելու է 35%-ի, «Գեոթիմ» ընկերության աշխատակիցները հայտնում են, որ վերականգնվող էներգիայի մի մասը Հայաստանի համար ապահովող Որոտան գետից օրական 3000 տոննա ջուր են վերցնելու Ամուլսարի հանքավայրի շահագործման համար:

  • Սևանից ջրի բացթողման չափաքանակի գրեթե կրկնակի ավելացում. որոշումն ընդունվել է առանց հասարակական լսումների

    21.06.2012 | Տեսանկյուն
    ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սևանի մասին երկու օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ՝ թույլատրելով, որ Uևանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակը սահմանվի մինչև 320 մլն խորանարդ մետր նախկին 170 մլն խորանարդ մետրի փոխարեն:

  • Հաջորդ