Երեխայի իրավունքներ

Իրավիճակը Հայաստանում

Երեխան ծննդյան պահից ձեռք է բերում մի շարք իրավունքներ, որոնք պաշտպանված են ինչպես միջազգային պայմանագրերով, այնպես էլ ներպետական օրենսդրությամբ:

Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է բազմաթիվ միջազգային պայմանագրերի, որոնք առնչվում են երեխայի իրավունքների պաշտպանությանը (Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիա, Կոնվենցիա երեխայի միջազգային առեւանգման քաղաքացիական մոտեցումների մասին, Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին կոնվենցիա, Երեխայի աշխատանքի վատթարագույն ձեւերի մասին կոնվենցիա, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի՝   մանկավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին կամընտիր արձանագրությունեւ այլն), ինչպես նաեւ ընդունել է մի շարք ներպետական օրենսդրական ակտեր, որոնց թվում են՝ Երեխայի իրավունքների մասին օրենքը,

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին օրենքը, Ընտանեկան օրենսգիրքը եւ այլն: Օրենսդրորեն նախատեսված են նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության ազգային եւ մարզային հանձնաժողովներ եւ խնամակալության ու հոգաբարձության մարմիններ:

2003 թ.-ի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004 - 2015 թվականների ազգային ծրագիրը, համաձայն որի աշխատանքներ պետք է տարվեն  ՀՀ-ի երեխայի իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրության բարելավման ուղղությամբ առողջապահության, սոցիալական ապահովության, հանգստի, ժամանցի եւ մշակութային կյանքի,  արդարադատության, կրթության ոլորտներում:

Չնայած օրենսդրական երաշխիքներին, գործնականում առկա են բազմաթիվ խնդիրներ երեխաների պաշտպանության հարցում, որոնք մատնանշվել են նաեւ 2010 թ.-ի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերականզեկույցում: Համաձայն որի շատ երկրներ շեշտել են երեխաների ավելի մեծ պաշտպանության անհրաժեշտությունը  եւ ցանկացած տեսակի բռնությունից զերծ պահելու պետության պարտավորությունը:

Հայաստանում մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետ Դեպարտամենտի 2010 թ.-ի զեկույցը վեր է հանում երեխաների կրթության իրավունքին առնչվող խնդիրները, որոնք ավելի սուր են արտահայտված մասնավորապես հեռավոր շրջաններում: Ըստ զեկույցի մայրաքաղաքում ստացված կրթության որակը անհամեմատելի է հեռավոր շրջաններում տրվող հանրակրթության հետ: Մեծ է նաեւ այն երեխաների թիվը ովքեր չեն շարունակում իրենց ուսումը բազային կրթություն ստանալուց հետո:

Համաձայն 2009թ.-ին Փրկենք երեխաներին (Save the Children) կազմակերպության կողմից «Աշխատենք ՀՀ-ում երեխաների նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար» (Working to Stop Violence against Children in Armenia) ծրագրի շրջանակներում կատարված հետազորություններին, որոնք անցկացվել են ՀՀ 6 մարզերում եւ Երեւանում, երեխաները բռնության են ենթարկվում ինչպես ընտանիքում, այնպես էլ այլ վայրերում։ Որպես ամենատարածված բռնության տեսակ մատնանշվել են ընտանեկան բռնությունը /հոգեբանական եւ ֆիզիկական/ եւ անուշադրության մատնելը:

ԱՄՆ Պետ Դեպարտամենտի Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն աղջիկները ենթարկվում են սեռական թրաֆիկինգի (Department of State's Annual Trafficking in Persons Report): ՀՀ-ի սահմաններում նույնպես հանդիպում են ստրկության եւ սեռական բռնության դեպքեր:

Սմբատ Ուրումյանը դատապարտվել է 10 տարի ժամկետով ՀՀ Քրեական օրենսգրքի 1321-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով (հարկադիր աշխատանք) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) նախատեսված հանցանք կատարելու համար, որը ուժի մեջ է մտել 2011թ.-ի մայիսի 24-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացրած որոշումից հետո[1]:

Լեվոն Ավագյանը, 2010թ.-ի մայիսի 24-ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 142  հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ դատապարտվել 2 տարի ազատազրկման, սակայն ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի փոփոխել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի դատակավճիռըև պատժի մասով խստացրել է՝ դարձնելով այն 3 տարի։ Դատավճիռը ուժի մեջ է մտել 2010թ.-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի գործը վերադարձնելու մասին որոշումից հետո:[2]

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից 2007-2009 թվականներին հատուկ դպրոցներում եւ գիշերօթիկ դպրոցներում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որերեխաների նկատմամբ կիրառվում են այնպիսի պատիժներ, ինչպիսիք են անկյուն կանգնեցնելը,  որևէ խմբակից զրկելը,  նաև կոպիտ վերաբերմունքը (ծեծ, ապտակ, ականջ քաշել)։

Ավելին, որոշ ուսուցիչներ ուժի կիրառումը դասասենյակում համարել են ընդունելի անհրաժեշտության դեպքում:[3] Վերոհիշյալ դեպքերից հետո ՀՀ Գիտության եւ կրթության նախարարությունը հիմնեց Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդների խումբ' 15[4] հասարակական կազմակերպությունների անդամակցությամբ, որի նպատակն է պաշտպանել երեխաների իրավունքները հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում։  

Իր գործունեության մեկ տարվա ընթացքում դիտորդական աշխատանք է ծավալել 10 հատուկ դպրոցներում ինչպես Երեւանում այնպես էլ մարզերում: Դիտորդական խումբը ունի երեխաների իրավունքների պաշտպանության ամբողջական մոտեցում՝ հաշվի է առնվում թ'ե կրթական իրավունքները, թ'ե բռնությունից զերծ մնալու իրավունքը, թ'ե առողջության իրավունքը:

Խումբն իրականացնում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրավիճակի վերլուծություններ, ներկայացնում է եզրակացություններ և առաջարկություններ, որոնք ուղղված են  բարելավելու առկա համակարգը։ Երեխաների իրավունքները հաճախակի ոտնահարվում են նաեւ ընդհանուր հանրակրթական դպրոցներում[5]:

Էթնիկ փոքրամասնությունների երեխաների իրավունքները նույնպես լիովին պաշտպանված չեն: 2010 թ.-ի ՄԱԿ-ի ՄԱԿ-ի համընդհանուր պարբերականի (UPR) զեկույցին կից առաջարկություններում շատ պետություններ մատնանշում են Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների երեխաների կրթական ծրագրերին ավելի մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը՝ առաջարկելով ուսումնական ծրագրերում ընդգրկել փոքրամասնությունների լեզուն, գրականությունը եւ պատմությունը:[6]

Շատ են նաեւ երեխաների աշխատանքային իրավունքի չարաշահման դեպքերը: Համաձայն ՀՀ օրենսդրության 14 տարեկանից փոքր երեխաների աշխատանքը արգելվում է: 14 տարեկան երեխաները կարող է աշխատել, միայն եթե կա ծնողի/ծնողների/ կամ խնամակալի /խնամակալների/ թույլտվությունը: 16 տարեկանից սկսած երեխաները աշխատանքի իրավունք ունեն, սակայն արգելվում է ծանր, առողջության համար վնասակար և (կամ) վտանգավոր աշխատանք կատարել, ինչպես նաեւ արգելվում է աշխատել արտաժամյա, հանգստյան եւ տոն օրերին, գիշերային ժամերին:

Չնայած սահմանված սահմանափակումներին, 14 տարին չլրացած շատ անչափահասներ աշխատում են՝ վաճառելով ծաղիկներ, լվանալով ավտոմեքենաներ, ֆերմաներում: Համաձայն Մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետ Դեպարտամենտի 2010 թ.-ի զեկույցի, Հայաստանում աշխատող, մասնավորապես  ծանր աշխատանքի մեջ ներգրավված անչափահասների հիմնական մասը չունի աշխատանքային պայմանագիր։

Անչափահասների արդարադատության համակարգի անկատարելությունը մեծ խնդիրը է ՀՀ-ում: Թերի է ինչպես օրենսդրությունը, այնպես էլ դրա գործնական կիրառումը: Անչափահասների արդարադատությունը առանձին օրենսդրական կարգավորում չունի: Անչափահասների կողմից կատարված հանցագործությունները կարգավորվում են Քրեական օրենսգրքով, Քրեական դատավարության օրենսգրքով եւ այլն:

Կատարված որոշ օրենսդրական փոփոխություններ համապատասխանեցրել են անչափահասների նկատմամբ կիրառվող օրենսդրությունը միջազգային չափանիշներին եւ նորմերին: Օրինակ, ձերբակալման պահից ի վեր անչափահաս կասկածյալը կամ մեղադրյալը անվճար իրավաբանական օգնության իրավունք ունի, ավելին հարցաքննությունների ժամանակ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է[7]:

Պարտադիր է նաեւ անչափահասի օրինական ներկայացուցչի[8] ներկայությունը այդ հարցաքննությունների ժամանակ: Սակայն կա օրենսդրական բաց, քանի որ անչափահաս վկաները չեն օգտվում անվճար փաստաբան ունենալու իրավունքից։  

Ոչ մեծ հանցանքների համար չի թույլատրվում որպես խափանման միջոց կիրառել կալանքը[9]:  Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը տրվում է միայն դատարանի կողմից, որը համաձայն միջազգային նորմերի պետք է ծայրահեղ դեպքում կիրառվի:

Սակայն ինչպես ցույց են տալիս դատավարությունների մոնիտորինգները կալանավորումը բավականին հաճախ է կիրառվում որպես խափանման միջոց՝ համապատասխան կերպով հաշվի չեն առնվում անչափահասների խոցելիությունը, անհատական գործի փաստական հանգամանքները կամ օրենքով նախատեսված հիմքերի առկայությունը:

Դատապարտված աղջիկ անչափահասների պահման համար չկա նախատեսված առանձին քրեակատարողական հիմնարկ, ի տարբերություն անչափահաս տղա դատապարտյալների։  Նրանք պահվում են չափահաս կանանց համար նախատեսված հիմնարկում։

[1]Համաձայն մեղադրական եզրակացության դատապարտյալը լինելով հատուկ դպրոցի փոխտնօրեն, շահադիտական նպատակներով ստիպել է նույն դպրոցի սաներին զբաղվել մուրացկանությամբ մոտ 2 տարի շարունակ, ինչպես նաեւ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 14 տարին չլրացած սաներից մեկի նկատմամբ:

[2] Համաձայն մեղադրական եզրակացության դատապարտյալը աշխատելով Նուբարաշեն թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցում որպես հայերեն լեզվի ուսուցիչ 2 տարի շարունակ կատարել է անառակաբարո գործողություններ 16 տարին չլրացած դպրոցի աշակերտուհիների նկատմամբ:

[3] Helsinki Committee of Armenia Knowledge against Violence, Report of the Monitoring, Yerevan 2010, pg. 18

[4] Համաձայն 02.06.2011թ.-ի տվյալների խումբը ունի 15 հկ ադամ

[5]Helsinki Committee of Armenia §Բռնությունից երեխայի պաշտպանության իրավունքը ՀՀ Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի եւ Երեւան քաղաքի հանրակրթական  դպրոցներում» մոնիթորինգի զեկույց: Դիտորդ, N 39, 2008  

[6] Human Rights Council Report of the Working Group on the Universal

Periodic Review - Armenia, Fifteenth session, May 2010, para 93-98

[7] ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդված կետ 5

[8] ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 441-րդ հոդված

[9] ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 442-րդ հոդված

>>

  • Հաջորդ