Արդար դատավարության իրավունք

Իրավիճակը Հայաստանում

Արդար դատավարության իրավունքի հաճախակի ոտնահարումը համարվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկը:

2008թ-ից մինչև 2011թ-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /ՄԻԵԴ/ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ 13 որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Նախագահից դատական համակարգի անկախությունը ապահովող օրենսդրական երաշխիքները անլիարժեք և անարդյունավետ են, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում արդար դատաքննության իրավունքի պաշտպանության հարցում։ Թեպետ դատավորների նշանակման և ծառայողական առաջխաղացման ենթակա թեկնածուների պաշտոնական ցուցակները կազմվում են Արդարադատության խորհրդի կողմից, սակայն Նախագահն ունի «իր համար ընդունելի թեկնածություններին» դատավոր նշանակելու (Դատական օրենսգրքի 117 հոդված) կամ նրանց «առաջխաղացման ցուցակը լրացնելու» (Դատական օրենսգրքի 137(9) և 138(8) հոդվածներ) իրավունք:

Ավելին, Նախագահի կողմից չընտրվելու դեպքում դատավորի թեկնածությունը համարվում է մերժված և դուրս է մնում ողջ գործընթացից: Ներկայիս օրենսդրությամբ նախագահը օժտված է հայեցողական լիազորություններով, որը կարող է հանգեցնել չարաշահումների ու կողմնակալության[1]։

Բացի այդ մոնիտորինգները ցույց են տալիս, որ դատարանը գործնականում կախում ունի դատախազությունից։ Վերոնշյալի ապացույցն այն փաստն է, որ արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացվում: Այսպես, օրինակ 2010թ-ին արդարացման /մասնակի և լրիվ/ վճիռ է կայացվել ընդամենը 31 գործով 39 անձի նկատմամբ, որը ընդհանուր վճիռների անգամ մեկ տոկոսը չի կազմում: Անցյալ տարվա ընթացքում նշանակված բոլոր նոր դատավորները նախկին դատախազներ կամ ոստիկանության ծառայողներ են[2]:

Մեղադրող և պաշտպանության կողմերի միջև դատավարական հավասարությունը կոպտորեն խախտվում է։ Դատավորները հաճախ դրսևորում են կողմնակալություն, անհավասար վերաբերմունք կողմերի նկատմամբ՝ ցուցաբերելով ակնհայտ դրական վերաբերմունք մեղադրող կողմի և բացասական մոտեցում պաշտպանության կողմի նկատմամբ։ Պաշտպանների միջնորդությունները վկաներ հրավիրելու, դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կամ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ հիմնականում մերժվում են դատարանի կողմից, հաճախ առանց որևէ հիմնավորման:

Ավելին, դատարանը հաճախ հաշվի չի առնում վկաների այն հայտարարությունները, որ վկայությունները նախնական քննության ժամանակ կորզվել են ուժ գործադրելու միջոցով և համապատասխան կերպով չի արձանագրում և դատախազությանը հանձնարարում, որպեսզի քննություն անցկացվի նման հայտարարությունների կապակցությամբ[3]։

Ձերբակալման և կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը միշտ չէ, որ բավարարում է համապատասխան միջազգային չափանիշներին և ներպետական օրենսդրության պահանջներին։ Կալանավորման վերաբերյալ որոշումները պատշաճ կերպով պատճառաբանված չեն, ինչպես նաև չեն պարունակում հղում անհատական գործի փաստական հանգամանքներին. ավելի շուտ դրանք պարունակում են ընդհանուր բնույթի տիպային արտահայտություններ։

Չնայած սկզբունք է, որ մինչդատական վարույթում ազատության սահմանափակումը պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն, կալանավորումը սովորաբար երկարացվում է հնարավոր առավելագույն ժամկետով, իսկ խափանման այլընտրանքային միջոցների կիրառման հարցը հազվադեպ է քննարկվում և պաշտպանության կողմի համապատասխան միջնորդությունները հաճախ թողնվում են առանց քննության[4]։

Դատավարությունների դիտարկումների արդյունքում բացթողումներ են հայտնաբերվում նաև պաշտպանության իրավունքի, մասնավորապես պատշաճ պաշտպանություն իրականացնելու հնարավորության և իրավական ներկայացուցչության արդյունավետության առնչությամբ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում նույնպես նշվում է, որ կարիք կա բարելավել հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով տրամադրվող իրավական օգնության որակը։

Ներկայումս մշակվել է «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է անվճար իրավաբանական օգնությունից օգտվելու ենթակա անձանց ավելի լայն շրջանակ, սակայն չկան անվճարունակության սահմանման հստակ և օբյեկտիվ չափանիշներ:

[1] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 8

[2] «Հայաստանում ԵՀՔ-ի իրականացումը 2010թ.-ին. Գործընկերություն հանուն բաց հասարակության տեսակետը» 2010թ., էջ 11

[3] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 10

[4] «Դատավարությունների դիտարկում ծրագիր» ԵԱՀԿ, էջ 7

>>

  • Հաջորդ