Տեսանկյուն

ՀՀ-ում Պրոբացիայի ծառայության կարողությունների կարիքները (Մաս 2. Հնարավոր լուծումներ)

15.02.2017

Պետական պրոբացիայի ծառայության ստեղծումը վաղուց էր նախատեսված, սակայն միայն 2016թ. մայիսի 17-ին Ազգային ժողովի [1] կողմից ընդունվեց Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, մինչդեռ պաշտոնապես ծառայությունը սկսեց գործել իր կանոնադրության [2] ընդունումից հետո՝ 2016թ. սեպտեմբերի 1-ից: 2017 թվականի սկզբին՝ Պրոբացիայի ծառայության մեկնարկից մեկ տարի անց, բազմաթիվ մարտահրավերների առջև է կանգնել ծառայությունը, ներառյալ ոչ բավարար աշխատակազմը, բարձր մասնագիտացում ունեցող աշխատողների կարիքը, ինչպես նաև ռիսկերի և կարիքների գնահատման, դեպքերի, հարցազրույցների վարման, խոցելի խմբերի, մասնավորապես անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ աշխատանքների բացակայությունը:

Նախորդ հոդվածը ներկայացնում էր ՔՀԻ-ի կողմից կազմակերպված միջոցառումների ժամանակ մասնակիցների կողմից բարձրացված հարցերը և վերաբերում էր ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ստեղծմանը: Հիշատակվում էր, որ կան որոշ հիմնական ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է շահերի պաշտպանությանն ու ֆոնդերի հայթայթմանն ուղղված ջանքեր իրականացնել, որոնք անհրաժեշտ են նորաստեղծ Պրոբացիայի ծառայության գործունեության ապահովման նպատակով բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ հիմնական ոլորտներն ընդգրկում էին պրոբացիայի նոր ծառայողների կարողությունների ամրապնդման բացակայությունը, ինչպես նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների պակասը:

ՔՀԻ-ին վերոգրյալ խնդիրների վերաբերյալ փորձագետների կարծիքների հիման վրա հետևյալ առաջարկություններն է մշակել.

Կարողությունների ամրապնդում

Հաշվի առնելով, որ UNDEF-ի աջակցությամբ ՔՀԻ-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կարողությունների զարգացման ուղղությամբ որոշակի գործողություններ կիրականացվեն՝ ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների և դեպքերի կառավարման վերաբերյալ դասընթացներ, ինչպես նաև տեղեկատվության բարձրացմանն ուղղված նյութերի, պրոբացիայի մասին ֆիլմի պատրաստում և հրապարակում, առաջարկվում է՝

  1. կարողություններ զարգացնել անչափահասների հետ աշխատանքի վերաբերյալ,
  2. պրոբացիայի կին շահառուների հատուկ կարիքների, Բանկոնգի կանոնների վերաբերյալ դասընթացների կազմակերպում,
  3. մշակել դասընթացի ծրագիր և իրականացնել լիարժեք դասընթացներ տուժողի և իրավախախտի միջև հաշտարարության վերաբերյալ,
  4. պրոբացիայի ծառայողների շրջանում հարցազրույց վարելու հմտությունների զարգացում,
  5. պրոբացիայի յուրաքանչյուր գրասենյակում նշանակել աշխատակիցներ՝ անչափահասների հետ աշխատանք կազմակերպելու կամ հաշտարարություն իրականացնելու համար,
  6. ապահովել, որ հաշտարարության իրականացման գործընթացում շահերի բախում չլինի՝ գոնե մեկ այլ բաժնի աշխատակցին գործընթացում որպես հաշտարար ընդգրկելու միջոցով:

Աշխատակազմի ոչ բավարար լինելը

  1. Աշխատանքի արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է ավելացնել աշխատակազմի թիվը՝ աշխատանքի արդար բաշխումը ապահովելու համար,
  2. անհրաժեշտ է սոցիալական աշխատողներով և հոգեբաններով համալրել պրոբացիայի ծառայությունը՝ ապահովելով, որ աշխատակազմը կարողանա պրոբացիայի շահառուների կարիքները գնահատել և պատշաճ ձևով արձագանքել,
  3. անհրաժեշտ է Ծառայության աշխատանքում ներմուծել գենդերային հավասարության սկզբունքը և խրախուսել կին աշխատողներով ծառայության համալրումը:

Տեխնիկական կարողություն

  1. Բոլոր բաժիներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով՝ համակարգիչներ, պատճենահանման սարքեր, սկաներ, համացանցային հասանելիություն, արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար,
  2. պրոբացիայի շահառուների համար մշակել իրենց իրավունքների և հասանելի վերականգնողական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության բարձրացմանն ուղղված նյութեր, ինչպես նաև տարբեր շահառուների համար տրամադրել նյութեր պրոբացիայի ծառայության մասին,
  3. սարքավորումների և էլեկտրոնային վերահսկողություն իրականացնող սարքերի ծրագրերի համար ապահովել կայուն ֆինանսավորում:

Առանց առաջարկվող գործողությունների իրականացման, անհնար է խոսել լիարժեք մասնագիտացված պրոբացիայի ծառայություն ունենալու մասին: 

Հղումներ

[1] Պրոբացիայի մասին օրենքը, ԱԺ-ի կողմից ընդունվել է 2016թ մայիսի 17-ին, 2016թ մայիսի 23-ին ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից և հասանելի է հայերեն լեզվով at www.arlis.am կայքում

[2] Պրոբացիայի ծառայության կանոնադրություն, ընդունվել է ՀՀ Կառավարության կողմից 2016թ. հունիսի 14-ի N 742-Ն որոշմամբ, ուժի մեջ է մտել 2016թ սեպտեմբերի 1-ին, հասանելի է հայերեն at www.arlis.am կայքում

Աղբյուրը՝ www.hra.am