Նորություններ

Արդարադատության նախարարությունը սերվեր կգնի Պրոբացիայի ծառայության շահառուների տվյալների բազայի համար

10.03.2017

Մարտի 9-ի կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց միջոցներ տրամադրել Արդարադատության նախարարությանը Պրոբացիայի ծառայության շահառուների տվյալների բազա ստեղծելու նպատակով սերվեր գնելու համար:

Այս նպատակով նախատեսվում է օգտագործել տնտեսած դրամական միջոցները՝ 2,6 մլն դրամ (մոտ 5,3 հազար դոլար): Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով, ցանկալի է, որ այդ սերվերը գտնվի Հայաստանի տարածքում:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ողջունում է այս նախաձեռնությունը և կարծում է, որ այս քայլը կարևոր զարգացում է իրավախախտների գործերի վարման արդյունավետ համակարգ ձևավորելու համար:

Այն նաև կարևոր նախադրյալ է օբյեկտիվ ակտուար մեթոդների վրա հիմնված իրավախախտների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքների կատարելագործման համար: 

Իրավախախտի ռիսկերի և կարիքների գնահատումը Պրոբացիայի ծառայության առանցքային գործառույթ

Աղբյուրը՝ www.hra.am