Նորություններ

Պրոբացիայի պետական ծառայությունը նոր ղեկավար ունի

26.12.2016

2016թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ պրոբացիայի պետական ծառայության պետ է նշանակվել Արսեն Նավասարդյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության պետի տեղակալի պաշտոնը:

Պրոբացիայի ծառայության նախկին ղեկավար Լևոն Ավետիսյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Նա ծառայության պետի պաշտոնում էր նշանակվել 2016թ. սեպտեմբերին, իսկ մինչ այդ ղեկավարում էր ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որի հենքի վրա 2015թ.-ի հունիսին ստեղծվեցին Պրոբացիայի ծառայության երկու պիլոտային գրասենյակները (Երևանում և Լոռու մարզում):

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Մարդու իրավունքները Հայաստանում կայքը Արսեն Նավասարդյանին մաղթում են հաջողություններ և արդյունավետ աշխատանք պրոբացիայի նորաստեղծ ծառայության կայացման ոլորտում:

Աղբյուրը՝ www.hra.am