Տեսանկյուն

  • Խոշտանգման դեպքերը չեն ապացուցվում, խոշտանգողները մնում են անպատիժ

    22.12.2017
    Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) խոշտանգումների հատկանիշներով հարուցված սակավաթիվ քրեական գործերը, որպես կանոն, նախաքննության փուլում կարճվում են հանցակազմի կամ հանցադեպի բացակայության հիմքով և չեն հասնում դատարան: Հայաստանի Հանրապետությունը 1993թ.-ին վավերացրեց «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն ՀՀ քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը Կոնվենցիայի ձևակերպմանը համապատասխանեցվեց միայն վերջերս:

  • Խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարը ՀՀ-ում. պետական և հասարակական կառույցներ

    21.12.2017
    1993թ.-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի 1984թ. կոնվենցիան (հետայսու՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիա), իսկ 2006թ.-ին վավերացրեց այդ կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը (2002թ.), որով նախատեսվում էր ստեղծել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ:

  • Ներառումը և վերականգնումը համայնքահեն հանրային աշխատանքների միջոցով

    15.12.2017
    Հետևողական եւ լայնածավալ լոբբիստական գործունեության արդյունքում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը կարողացել է հասնել զգալի հաջողության և դառնալ առաջին հասարակականկազմակերպությունը, որին թույլատրվել է իր ծառայությունները առաջարկել և տրամադրել հանրային աշխատանքներ պատժատեսակի դատապարտված անձանց: Երաշխավորված արդյունքը ակնհայտ էր.

  • Զբաղվածությունը՝ դատապարտյալի վերականգնման ու վերաինտեգրման լավագույն միջոց

    06.12.2017
    Ազատազրկման վայրում գտնված անձը, անկախ իր մարդկային և մասնագիտական որակներից, աշխատաշուկայում բախվում է խտրական վերաբերմունքի և բազմաթիվ փակ դռների: Պետությունը, նրան աջակցելով, ոչ միայն լուծում է զբաղվածության ապահովման և վերասոցիալականացման խնդիր, այլև՝ կանխում է տվյալ անձի կողմից նորից հանցագործություն կատարելու ռիսկը:

  • Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարման մեթոդիկան

    22.11.2017
    Էլեկտրոնային համակարգի ներդրումը կարող է զգալիորեն բարձրացնել պրոբացիայի ծառայության աշխատանքի արդյունավետությունը, խնայել միջոցներ և ժամանակ, նպաստել ոչ միայն առանձին շահառուների գործի վարման որակին, այլև համակարգային խնդիրների լուծմանը։ Էլեկտրոնային համակարգը կարող է շահագործվել ինչպես ներքին փակ ցանցի միջոցով, այնպես էլ ինտերնետ հասանելիության ապահովմամբ։

  • Պրոբացիայի շահառուի անձնական գործի վարում, ձևաթղթեր

    15.11.2017
    Անձնական գործի վարման աշխատանքի հեշտացման, կանոնակարգված մշակման և պրոբացիայի խնդիրների համար առավելագույն տեղեկատվություն ներառելու համար առաջարկվում է գործի վարման հետևյալ ձևաչափը․ 1. Անձնական գործի տվյալներ․ 2. ձևաթղթեր, որոնք պարունակում են Պրոբացիայի շահառուի անձնական ...

  • Պրոբացիայի շահառուի վերաբերյալ տեղեկություն պարունակող փաստաթղթերի փաթեթը

    08.11.2017
    Հայաստանի Հանրապետությունում Պրոբացիայի պետական ծառայության առջև դրված խնդիրների լուծման համար կատարվող աշխատանքների բարձր արդյունավետությունը կարող է մեծապես կախված լինել պրոբացիայի շահառուների անձնական գործերի վարման արդյունավետությունից՝ հաշվի առնելով օրենսդրական պահանջների կատարումը և գործերի վարման մեթոդիկայի ճիշտ ընտրությունը։

  • Անչափահասների արդարադատություն. պատժի առանձնահատկությունները

    02.10.2017
    Արդարադատության ոլորտի բարեփոխումների շնորհիվ Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն նվազել է ազատազրկման վայրում գտնվող անչափահասների թիվը՝ հասնելով 10-15-ի: Գիտակցելով ընտանիքից, հասարակությունից մեկուսացման բացասական հետևանքները՝ ազատազրկման դատապարտելիս դատարանները մեծ մասամբ որոշում են պատիժը պայմանականորեն չկիրառել և անչափահասին հանձնել նախկինում՝ ՀՀ Քրեակատարողական ծառայության Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի, ներկայումս՝ ՀՀ պրոբացիայի պետական ծառայության վերահսկողությանը:

  • Հանրային աշխատանքներ. առաջակություններ

    01.08.2017
    Նախորդ հոդվածներում ներկայացրեցինք, թե ինչպես են կազմակեպվում հանրային աշխատանքները Հայաստանում և ինչ հիմնական հնդիրներ են առաջանում հանրային աշխատանքների նշանակման և դրանց կատարման հարցում: Բոլոր այս խնդիրները պայմանավորված են թե՛ պատժատեսակի համար սահմանվող ժամաքանակի, թե՛ պատժատեսակի կիրառման սկզբունքների և թե՛ առկա հանրային աշխատանքների պակասի հետ: Հիշատակված խնդիրների համար լուծումներ գտնելը կհանգեցնի հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման պրակտիկայի աստիճանական բարելավման և արդյունավետության բարձրացման:

  • Հանրային աշխատանքներ. hիմնական խնդիրները

    25.07.2017
    Հանրային աշխատանքների ձևով պատժի նշանակման և իրականացման ընդհանուր կարգը պարզելուց հետո հարկավոր է ուշադրություն դարձնել օրենսդրության մեջ ու ձևավորված պրակտիկայում առկա հետևյալ խնդիրներին. • Իրավախախտում կատարողները կարող են լինել ինչպես տարբեր սոցիալական, այնպես էլ կրթական և տարիքային տարբերություններ ունեցող մարդիկ: Իրավախախտների միջև առկա տարբերությունները խոսում են այն մասին, որ հանրային աշխատանքները ևս կարելի է դիվերսիֆիկացնել՝ երբեմն հաշվի առնելով իրավախախտների մասնագիտական հմտությունները, քանի որ մի շարք հանրօգուտ աշխատանքներ կարող են պահանջել հատուկ մասնագիտական գիտելիքներ:

  • Հաջորդ