Հայտարարություններ

Պրակտիկայի հնարավորություն ՔՀԻ-ում

20.04.2016

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում մարդու իրավունքների ոլորտով հետաքրքրված երիտասարդ իրավաբաններին:

Հիմնական գործառույթներ

Պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են աջակցություն մարդու իրավունքների տարբեր ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացմանը, վերլուծությունների և զեկույցների կազմման աշխատանքներին, մասնակցություն ՔՀԻ կողմից կազմակերպվող միջոցառումներին և թիմի անդամների կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում։

Պրակտիկան պետք է տևի 3 ամիս: Աշխատանքային գրաֆիկը կկազմվի պրակտիկանտի հետ համաձայնեցված, ըստ որի՝ զբաղվածությունը պետք է կազմի շաբաթական առնվազն 20 ժամ:

Պրակտիկայի բարեհաջող ավարտի դեպքում կտրվի համապատասխան տեղեկանք կամ հավաստագիր:

Համապատասխանության չափանիշներ

Դիմողները պետք է բավարարեն հետևյալ չափանիշներին՝

  • իրավաբանական կրթություն (առնվազն բակալավրի դիպլոմ),
  • հայերենի և անգլերենի լավ իմացություն,
  • համակարգչային հիմնական հմտություններ,
  • ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ:

Նախապատվություն կտրվի ակտիվ և նախաձեռնող երիտասարդներին, ովքեր ունեն մասնագիտական աճի և կատարելագործման ձգտում:

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար անհրաժեշտ է vacancy@csi.am էլ. փոստին ուղարկել կարճ ինքնակենսագրություն (CV) և առավելագույնը կես էջ ծավալով մոտիվացիոն նամակ, որը կներառի տեղեկատվություն նախընտրած ոլորտների և մասնագիտական փորձի (եթե առկա է) մասին: Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմելու վերջնաժամկետն է 2016 թ. ապրիլի 20-ը (ժամը 18:00):

***

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն 18 տարի է աշխատում է մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղաշինության ոլորտում:

Հասցե՝ ՀՀ, Երևան 0025, Այգեստան 11 փողոց, 43 տուն

Էլ.փոստ՝ csi@csi.am

Կայքեր՝ www.csi.am, www.hra.am

Հեռ.՝ (+374 10) 57-43-17, 098 804 800

Կոնտակտ անձ՝ Մերի Ալեքսանյան, հանրային կապերի պատասխանատու

Աղբյուրը՝ www.hra.am