Արտակ Նազարյան

Case description

Գործի հակիրճ նկարագրությունը

2010 թվականի հուլիսի 27-ին ծառայության վայրում հրազենային վնասվածքից մահացել է հայկական բանակի սպա, լեյտենանտ Արտակ Նազարյանը : Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում:

Նազարյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով /ինքնասպանության հասցնելը/: Համաձայն պաշտոնական վարկածի՝ Ա. Նազարյանը ինքնասպան է եղել, իսկ  վերջինիս հարազատների պնդմամբ՝ սպանվել: 2011թ. սեպտեմբերին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել են դատական նիստերը, որոնք շարունակվում են մինչ օրս։ Գործով բոլոր ամբաստանյալները իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ ամբաստանյալներից երկուսը դատարանում հայտարարել են, որ ենթարկվել են խոշտանգումների ու ծեծի՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Գործով անցնող մի քանի վկաներ դատարանում հրաժարվել են նախաքննության ընթացքում իրենց ցուցմունքից: Դատաքննության ժամանակ բացահայտվել է, որ քրեական գործում առկա են լուրջ  թերացումներ: Նազարյանների ընտանիքը և իրենց ներկայացուցիչները բողոքներ են հանձնել քննիչի և դատավորի՝ իրենց կարծիքով ապօրինի գործողությունների վերաբերյալ:

ՔՀԻ-ի կոչ է անում ՀՀ իշխանություններին՝

- Իրականացնել Արտակ Նազարյանի մահվան փաստով պատշաճ և արդյունավետ քննություն;

- Իրականացնել վկաների և ամբաստանյալների կողմից հնչեցված խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ բոլոր հայտարարությունների անհապաղ և արդյունավետ քննություն;

- Ապահովել արդար դատավարության երաշխիքների, մասնավորապես՝ կողմերի հավասարության սկզբունքի պատշաճ կիրառումը, ինչպես նաև որպես ապացույց չօգտագործել օրենքի խախտմամբ ձեռք բերված նյութերը:Նախաքննության ընտացքը:

Արտակ Նազարյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պաշտպանության նախարարության քննիչը որակել է Արտակի մահը որպես ինքնասպանություն՝ գտնելով, որ Արտակը վատ հարաբերություններ է ունեցել իր որոշ ծառայակիցների հետ: Քննությունն իրականացվել է մահից միայն 2 և ավելի օր առաջ եղած կոնֆլիկտների  շուրջ, և չի պարզվել, թե ինչ է տեղի ունեցել դեպքից մի քանի ժամ առաջ: Դատաբժշկական փորձաքննությամբ՝ Նազարյանի մարմնի տարբեր մասերում 54 վնասվածք կար: Քննչական ոչ մի գործողություն չի կատարվել՝ պարզելու համար, թե մահից անմիջապես և 6 ժամ առաջ առկա վնասվածքներն ինչպե՞ս են առաջացել: Նշենք նաև, որ Արտակի արյան մեջ հայտնաբերվել է ալկոհոլ, որը ընդունվել է մահից քիչ առաջ:

Հարցեր են առաջացնում գործում առկա ապացույցները: Այսպիսով, դեպքից միայն 12 օր անց Նազարյանի գումարտակի հրամանատար Միշա Գաբրիելյանը քննչական մարմնին է հանձնել Արտակի ծոցատետրը, որի միջից պատռված ու ոչնչացված են եղել որոշ օրագրային գրառումներ, իսկ փոխարենը դրված է եղել ինքնասպանության գրություն։  Պարզ չէ նաև, թե ինչո՞վ է ինքնասպան եղել Նազարյանը, եթե նրա ստացած բոլոր 120 փամփուշտները տեղում են եղել: Նշենք, որ համաձայն գործում առկա արձանագրությունների՝ գործով երկրորդ քննիչ Լ. Պետրոսյանը դեպքից ամիսներ անց կազմել է արձանագրություն, թե ինքը դեպքի վայրում ժայռաբեկորի վրա հայտանաբերել է արնանման հետքեր։ Սակայն քննիչը նմուշ չի վերցրել՝ պարզելու, արդյո՞ք դա արյուն է և եթե՝ այո, ապա՝ արդյո՞ք պատկանում է Արտակ Նազարյանին:

Փաստաբանները, ինչպես նաև տուժող կողմը արձանագրել են բազմաթիվ թերություններ ու խախտումներ, այդ թվում՝ գործում առկա փաստաթղթերում նշված են միջադեպի տարբեր ամսաթվեր, դիակի հայտնաբերման տարբեր վայրեր, վկա զինծառայողների ապօրինի կալանավորում և իրենց հարցաքննությունների անցկացում առանց պաշտպանի ներգրավման և այլն: Տուժող կողմի պնդմամբ, տեղի է ունեցել իրեղեն ապացույցի՝ պարկուճի ոչնչացում և փորձագետին կեղծ պարկուճի ներկայացում, նախաքննական մարմնի կողմից ինքնաձիգի վրայից մատնահետքերի ոչնչացում, դատաբժշկական կենտրոնի կողմից ուղարկված փաստաթղթերից  երեք լուսանկարի ոչնչացում:

Դատաքննությունը

2011թ. սեպտեմբերին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում՝ Սամվել Մարդանյանի նախագահությամբ մեկնարկել են դատական նիստերը։ Գործով բոլոր ամբաստանյալներին՝ գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանին, «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանին, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանին, Ադիբեկ Հովհաննիսյանին և Հարութիկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով, այն է՝ ինքնասպանության հասցնելը: Ամբաստանյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատաքննության ընթացքում պարզվել է, որ դեպքից անմիջապես հետո հրամանատար Սեյրան Ղազարյանի հրամանով որպես կարգապահական տույժ 14 զինծառայողներ երկարատև ժամանակ կալանքի տակ են գտնվել և բազմաթիվ անգամ հարցաքննվել՝ օրենքով նախատեսված երաշխիքների խախտմամբ, մասնավորապես՝ առանց պաշտպանի ներգրվման, իսկ երկուսը՝ Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը, դատարանում հայտարարել են, որ իրենք խոշտանգումների էին ենթարկվել՝ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով: Պաշտպանների միջնորդությամբ, այդ տեղեկություններն ուղարկվել են դատախազություն՝ քննություն իրականացնելու  և 14 վկաների հարցաքննությունների 32 արձանագրությունները գործից հանելու նպատակով, քանզի վերջիններս ցուցմունք տալուց ազատությունից ապօրինաբար զրկված  են եղել, հետևաբար՝ իրենց ցուցմունքները ձեռք են բերվել օրենքի խախտմամբ:

Իր հերթին զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Սեյրան Ղազարյանը դատարանում չկարողացավ պարզաբանել, թե ինչ խախտումներ էին թույլ տվել հենակետի բոլոր զինծառայողները և ինչու և ինչ հիմքով է նրանց կարգապահական տույժի ենթարկել և տևական ժամանակ կալանքի տակ պահել Արտակի մահից անմիջապես հետո: Ծառայողական քննության նյութերի բացակայությունը նա բացատրել է նրանով, որ ծառայողական քննությունը բանավոր է անցկացվել: Այդ հարցաքննությունից հետո պաշտպանների կողմից բարձրացվեց նաև նման խախտումներ թուլատրելու համար հրամանատարին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը: Սակայն 2012 թ. օգոստոսի 1-ի նիստին դատավորը տեղեկացրել է մասնակիցներին, որ ՀՀ ռազմական դատախազությունը որոշում է կայացրել մերժել քրեական գործի հարուցումը: Դատաքննության ընտացքում բոլոր մասնակիցները, բացի մեղադրողից, հայտարարել են, որ դատավորը անկողմնակալ չէ և բազմիցս միջնորդել են, որպեսզի նա ինքնաբացարկ ներկայացնի, սակայն բոլոր նման միջնորդությունները մերժվել են:

Դատաքննության ընթացքում բազմաթիվ դատական նիստեր տարբեր պատճառներով հետաձգվել են:  Տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունների հիման վրա, նիստերը 2011թ. նոյեմբերի 16-ից անցկացվել են Երևանի Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նույն դատավորի նախագահությամբ, սակայն 2012թ.հունվարի 18-ին դատավոր Սամվել Մարդանյանը փոխել է իր որոշումը՝  հայտնելով, որ դատերը անցկացվելու են Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Հաշվի առնելով, որ նիստին մասնակցող անձանց մեծամասնությունը բնակվում է Երևանում, իսկ ամբաստանյալները պահվում են Երևան քաղաքում գտնվող Նուբարաշեն ՔԿՀ-ում, պաշտպանող կողմը, ինչպես նաև տուժող կողմի ներկայացուցիչները բազմիցս միջնորդել են նիստերը Երևան տեղափոխելու համար, սակայն ապարդյուն: Դատական նիստերը անցնում են լարված, հաճախ տեղի են ունենում դատավորի և տուժողի ներկայացուցչի միջև ընդհարումներ, պաշտպանների և տուժող կողմի միջնորդությունների մեծամասնությունը չի բավարարվում դատավորի կողմից:

Վկաներից և ամբաստանյալներից մի քանիսը դատարանում փոխել են իրենց ցուցմունքները՝ պնդելով, որ իրենց ստիպել են տալ ամբաստանյալներին մեղադրող ցուցմունքներ կամ նրանք քննիչի կողմից գրված ցուցմունքները ստորագրել են առանց ընթերցելու: Մեղադրող կողմի մի շարք այլ վկաներ դատարանում նշել են, որ իրենք ոչինչ չեն հիշում դեպքի կապակցությամբ և չկարողացան պատշաճ պատասխանել հարցերին: Պաշտպանների մոտ կասկածներ են առաջացել, որ վկաների վրա ճնշում է գործադրվում, օրինակ բերելով այն հանգամանքը, որ Ռազմական ոստիկանությունը, պաշտպանելու պատրվակով, վկա Արթուր Մկրտչյանի եղբորը անհիմն պահում է անազատության մեջ, որպեսզի վկան հետագայում իր ցուցմունքներից չհրաժարվի կամ ճիշտ ցուցմունք չտա:

Հաշվի առնելով արձանագրված թերացումները՝ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը 2012 թ. նոյեմբերի 8-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով քննիչ Պետրոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահելու, իսկ դատավոր Մարդանյանի նկատմամբ՝ նախաքննական մարմնի կողմից կատարված հանցագործությունները պարտակելու կապակցությամբ։

Շատ հարցեր է առաջացրել գործով դատաբժշկական եզրակացությունը: Այսպիսով, 2012 թ. նոյեմբերի 15 դռնփակ նիստի ընթացքում  Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի դատաբժիշկ Վիգեն Ադամյանը հայտարարեց, որ իր տված դատաբժշկական եզրակացությունում Նազարյանի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները նկարագրող որոշ տեղեկություններ եզրակացության տեքստում հայտնվել են տեխնիկական վրիպակի հետևանքով և Նազարյանի դիակի վրա նման վնասվածքներ չեն եղել։ Խոսելով վնասվածքների գոյացման ժամկետների մասին՝ փորձագետը  շատ լայն մեկնաբանեց իր տված փորձաքննական եզրակացության մեջ գրված «մահվանից ոչ  շատ առաջ» արտահայտությունը՝ նշելով, որ այն կարող է նաև նշանակել մահվանից 3-5 օր առաջ:

Իսկ քննիչը դատաքննության ժամանակ պարզաբանել է, որ իր մոտ ոչ մի կասկած չի եղել, որ ամիսներ անց ժայրաբեկորի վրա հայտնաբերված արյունը պատկանում է Արտակ Նազարյանին, և այդ պատճառովայն չի ուղղարկվել փորձաքննության:

Տուժող կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ պաշտոնական վարկածը ոչ մի քննադատության չի դիմանում,  չի ապացուցվում վկաների ցուցմունքերով և միջնորդել են գործն ուղարկել նոր նախաքննության:  2013 թ. մայիսի 7-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց՝ մեղավոր ճանաչելով բոլոր հինգ ամբաստանյալներին հետևյալ մեղսագրվող արարքները կատարելու մեջ՝
• ամբաստանյալ Հակոբ Խորենի Մանուկյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով, 375-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և դատապարտվեց 10 տարի ազատազրկմամբ:
• ամբաստանյալ Վահագն Վլադիմիրի Հայրապետյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 38-375-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով:
• ամբաստանյալներ Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանը և Մխիթար Մանվելի Մխիթարյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ ՔՕ 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և դատապարտվեցին ազատազրկման 4 տարի ժամկետով:
• Ամբաստանյալ Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 358-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց ազատազրկման 3 տարի ժամկետով: Դատարանը կիրառեց ՀՀ ԱԺ 26.05.2011թ.-ի «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը և Կիրակոսյանը ազատվեց պատժից:
Տուժող կողմը, ինչպես նաև ամբաստանյալներից երկուսը՝ Հակոբ Մանուկյանը և Վահագն Հայրապետյանը, չհամաձայնվելով դատավճռի հետ, վերաքննիչ բողոք բերեցին ՀՀ վերաքննիչ դատարանը: Դատական քննությունը մեկնարկեց 2013 թ.-նի հուլիսի 15-ին՝ դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ:

2013 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշեց վերաքննիչ բողոքները մերժել՝ ուժի մեջ թողնելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Հակոբ Մանուկյանի պաշտպանները, ինչպես նաև տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչը այդ որոշման դեմ վճռաբեկ բողոք բերեցին: 2013 թվականի սեպտեմեբերի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշեց վճռաբեկ բողոքները վերադարձնել:
Արտակ Նազարյանի ընտանիքի դիրքորոշումը

Արտակ Նազարյանի ընտանիքը համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ և պնդում է, որ Արտակին սպանել են: Հիմք ընդունելով փորձաքննության եզրակացության այն մասը, որ Արտակի մարմնի վրա առկա էին բազմաթիվ վնասվածքներ՝ տուժող կողմը վստահ է, որ Արտակը մինչ մահանալը խոշտանգումների է ենթարկվել և ծեծվել: Նազարյանների կարծիքով, նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցների ոչնչացում և կեղծում՝ սպանությունը կոծկելու նպատակով: Արտակ Նազարյանի մայրը՝  Հասմիկ Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ ռազմական դատախազ՝ Գ. Կոստանյանին՝ իր կասկածները հայտնելով գործի օբյեկտիվ քննության կապակցությամբ:  Նազարյանները համոզված են, որ իրական հանցագործներն ամբաստանյալների թվում չեն:

Տուժող կողմի պնդմամբ՝ նախաքննության նյութերը տրամադրելու ու նյութերին ծանոթանալու գրեթե բոլոր հայտերը մերժվել են՝  հղում անելով նախաքննության ընթացքում նախաքննական գաղտնիքին և  այդպիսով զրկելով տուժող կողմին նախաքննությանը մասնակցությունից: Նյութերի տրամադրումը մերժելիս նախաքննական մարմինը հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին և 201-րդ հոդվածի 1-ին մասին։ Նյութեր ձեռք բերելու մասով տուժող կողմի բողոքը անցել է ՀՀ դատական համակարգի բոլոր ատյաններով և մերժվել։ Նազարյանի մայրը վերոնշյալ հոդվածների՝ Սահմանադրությանը չհամապատասխանելու  հարցը քննելու դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)։ 2012թ. հունվարի 24-ին ՍԴ  մերժեց այն՝ համարելով վիճարկվող դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող։

Արձագանքներ միջազգային զեկույցներում

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը անդրադարձել է այս գործին իր կողմից՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին ներկայացված ՀՀ Երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ Այլընտրանքային զեկույցում:

ԱՄՆ Պետական դեպարտամենտը ներառել է Նազարյանի գործը իր 2011 մարդու իրավունքների ամենամյա զեկույցում: