Չինական հայտնի ու շատ հինավուրց պատգամներ են սրանք, որ օգտակար կլինեն մեր այսօրվա կառավարիչներին։ Եթե նրանք իհարկե կարդում, կարդացածը հասկանում եւ կարդացածից հետեւություններ են անում։
Եվ այսպես
Կարելի է գնել տուն, բայց ոչ՝ օջախ
Կարելի է գնել մահճակալ, բայց ոչ՝ քուն
Կարելի է գնել ժամացույց, բայց ոչ՝ ժամանակ
Կարելի է գնել գիրք, բայց ոչ՝ գիտելիքներ
Կարելի է գնել դիրք, բայց ոչ՝ հարգանք
Կարելի է գնել սեքս, բայց ոչ՝ սեր
Կարելի է վճարել բժշկին, բայց ոչ՝ առողջության համար
Կարելի է գնել հոգին, բայց ոչ՝ կյանքը։
