ՄԻԱԿ–ի անունից երիտասարդները այցելում են տներ և հարցումներ անում ՀՀ նախագահի թեկնածուների վերաբերյալ։ Ակցիայի կարգախոսն է “Նամակ Ձմեռ Պապին կան Դիմիր և Կշահես” կամ դրա պես մի բան ստույգ չգիտեմ։ Ես մեկին գիտեմ, ոչ ՄԻԱԿական է, ոչ էլ Սերժ Սարգսյանական՝ ուղակի եղբոր հետ գործ են անում, ստանում՝ 100000 դրամ յուրաքանչյուրը։ ՈՒսանողի համար վատ գումար չի։ Ցանկացողները կարող են նաև դիմել “ՀՀ Նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ պարոն Սերժ Սարգսյանին” իրենց հուզով ցանկացած հարցով։ Յուրօրինակ նախընտրական Բարի Լոտո՝ դիմողներից ոմանք հաստատ կշահեն տարիներով չլուծված մի խնդիր հանկարծ հեշտությամբ կլուծվի; ինչ–որ մարդիկ մի քիչ օդնության գումար կստանան; հաստատ կան նաև հատուկ աննախադեպ առաջարկներ; նախընտրական անակնկալներ։
Առաջարկում եմ օգտագործել այս հնարավորությունը և կազմակերպել Կոնտր ակցիա. Ուղարկել դիմումներ նվիրված Լ.Գուլյանի սպանության բացահայտմանը և Արման Բաբաջանյանի ազատ արձակմանը։
Հրապարակվեց Լ.Տեր-Պետրոսյանի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ: Այն հիմնականում ուղված է «նորմալ երկիր» և միաժամանակ «Վերագտյալ դրախտի» հաստատմանը: «Վերագտյալ դրախտը» նախատեսված է սովորական քաղկենու /բառիս լավ իմաստով
/համար, որն նաև ունի իհարկե հոգեվոր կարիքներ` “զուրկ չմնալ մարդկային փոքր հաճույքներից՝ ընթերցանությունից, թատրոն կամ սրճարան հաճախելուց, երեխաներին թեկուզ էժանագին նվերներ մատուցելուց, ընկերական հանդիպումներից ու ազգականներին այցելելուց, զբոսանքից ու հանգստից": Ծրագրի մանրամասները կքննարկվեն ապագայում, սակայն ինձ համար անակնկալ էր, որ ոչ մի խոսք չկա Եվրաինտեգրացման և NATO-ի մասին:
Link: http://hzh.am/2912.html
Արամ Զ. Սարգսյանի շնորհավորական ուղերձից
“Սեւն ու սպիտակը միմյանցից զատելու տարի է լինելու 2008-ը:
Նույն` զատվելու խորհուրդն ունի նաեւ Օծյալ Փրկչի մարդեղենացումը հենց: Նորը` հնից զատելու: Բարին` չարից: Լույսը` խավարից:”
Սև, սպիտակ, մոխրագույն` դե շուտ վազի դեպի տուն: Ով չհասցրեց` վա~յ նրան: Կմնա առանց ՊԱՊԱ /տարբերակներ` ԿՌԻՇԱ, ՊԱՇՏՈՆ, ԱԹՈՌ/:
ԳՈՒՆԱԶԱՐԴԵՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ:
Շնորհավոր Նոր Տարի:
Կարծում եմ դեմոկրատական երկրների մամուլը վաղուց արդեն սատարում է Պուտինին, նույնիսկ ավելի շատ քան ռուսները իրենք։ Իհարկե հոդվածները Պուտինի մասին և ժամանակակից Ռուսաստանի մեծամասամբ քննադատական են, տեղ տեղ շատ քննադատական, բայց… ամեն հոդվածում կա այն փաստի արձանագրումը, որ Ռուսաստանը Պուտինի օրոք հզորացել է, և ուժեղացել, և կայունացել է և փաստորեն լավացել։ ։ Մամուլի մի փոքր մոնիտորինգ որոշոցի անել InoPressa կայքում, http://inopress.ru/։ Ստորև բերվում են ժամանակակից Ռուսաստանի հետ օգտագործվող բառակապակցությունները, թարգմանված հեղինակավոր թերթերից.
«Возрождение России» - Time, The New York Times, Le Figaro, Le Temps, The Washington Post, Chicago Tribune, Financial Times, The Observer, The Guardian, Independent
“возрожденная Россия” - The Economist, The Washington Post
“Россия поднялась с колен” – Frankfurter Rundschau
“Окрепшая Россия” – Financial Times, The Guardian, The Economist, The Guardian, Die Welt
“Сильная Россия” - Time, Süddeutsche Zeitung, Handelsblatt, Voz De Galicia, The New York Times, Financial Times, Financial Times, The Christian Science Monitor
Կարելի շարունակել, պարզապես փնտրում կատարեք։
“Тем, кто нам противостоит, – сказал Путин, – нужна слабая, больная Россия. Им нужно разделенное общество, чтобы проделывать свои темные делишки и получать коврижки за наш с вами счет". Ապրե՜ս Պուտին ջան, պի՛նդ պահի երկիրդ՝ ձեռքդ կոկորդից չթողես – заграница нам поможет։
Տես նաև՝ BBC.ru** Заглядывая в чужое зеркало **
Кажется, не проходит и дня, чтобы в российских СМИ не цитировались публикации западной прессы.
http://news.bbc.co.uk/go/em/fr/-/hi/russian/in_depth/2007/rus_elecs/newsid_7114000/7114792.stm
Ժամանակակից հասարակագիտությունը նման է ժամանակակից բժշկությանը։ Բժիշկները ամեն մեկ իր ոլորտում կարող է ախտորոշել հիվանդությունը, սակայն չեն կարող բնութագրել առողջ մարդուն։ Իսկ ախտորոշելուց հետո սկսում է համապատասխան օրգանի բուժումը, հաճախ ամբողջ օրգանիզմի վնասումով։ Միակ հավատ ներշնչող բուժումը ընդ որում համարվում է վիրահատումը՝ չկա հիվանդ օրգան – չկա հիվանդություն։
Նույնը արվում է սոցիալական օրգանիզմի հետ՝ ցարիզմը լավ չէ՝ վերացնել; մասնավոր սեփականությունը լավ չէ՝ պետականացնել; պետական սեփականությունը արդյունավետ չէ՝ մասնավորեցնել; հողը՝ գյուղացուն; քիչ էր մնում գրեի գյուղացուն՝ հողին։ Այժմ շուտափույտ պետք է վերացնել կոռուպցիան, մոնոպոլիաները, դրամի արժեքավորումը, գործող ռեժիմը… Պետք է, բայց չշտապենք դիմել վիրաբուժական միջոցների, սկզբում հասկանանք, թե առողջ հասարական օրգանիզմը որն է։ Թե չէ արդեն ձանձրացրած՝ хотели как лучше, но получилось как всегда.
