Կոնգո-Զաիրը հետպատերազմյան տարիներին արագ զարգացող գաղութ-պետություն էր և այս առումով նման էր խորհրդային Հայաստանին: Բելգիացիները ձգտում էին ստեծել արդիական պետություն, ինչպես դա արեց ԽՍՀՄ-ը, ասենք Ուզբեկիստանի համար: Բայց բելգիացի Բիյոն 70-ականների սկզբին Կոնգոյում հայտնաբերեց մի համակարգ, որ նա անվանեց կեսարյան բյուրոկրատիզմ. կոնդոլեզյան դիկտատոր Մաբուտոն լիակատար հսկողություն ուներ չինովնիների ևերկրի բոլոր ռեսուրսների նկատմամ: Մաբուտոն հասարակ պրապրշչիկ էր. բելգիացիներից հետո իր նման շատ պրապորների նման դարձավ գեներալ: Դա նաև հայաստանյան խնդիր է. մեր զինվորական բարձր խավը իրապես սերժանտ է, կամ՝ եֆրեյտոր: Մաբուտոյի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը և պետության ռեսուրսների վերաբաշխումը իր մերձավորների միջև: Բայց նա կարողացավ համոզել ներդրողներին, որ նա կարող է ապահովվել կարգուկանոն, և կարողացավ ներգրավել արտասահմանյան ներդնողներին: Բայց դա Կոնգոյի քվազիպետություն վերածվելու նախերգանքն էր: Կա մի խնդիր: Ինչո՞ւ քոչարյանական Հայատանը /կամ մաբուտոյական Կոնգոն/ լինելով կոռումպացված վարչակարգեր կարողանում են ներգրավվել արտասահմանյան ներդնողներին: Կարևոր է չխճճվել համեմատությունների բարդ համակարգում: Համեմատությունը պետք է հստակեցնի հասկացումը: Հստակեցման համար ևս մեկ համեմատություն անենք:
Հայաստանը պետականություն ունի՞: Բոլորովին էլ անմիտ հարց չէ: Ռոբերտ Ջեքսոնը մի տեսություն ունի քվազի-պետությունների մասին: Քվազի-պետությունը նման է պետությանը` ՄԱԿ-ի անդամ է, ունի դրամ, հիմն և այլ ձևականնություններ, տարածքային անձեռնամխելիություն, բայց այդ երկրի կառավարիչները չեն ցանկանում օգտագորել իրենց իշխանությունը կարգ հաստատելու կամ սոցիալական բարիքներով ապահովելու բնակչության համար:
Քվազիպետություններում կառավարիչները չեն զբաղվում պետական խնդիրներով, այլ` անձնական, հարստանում են և հարստահարում: Մի քանի երկրների օրինակ` Սյեռա-Լեոնեն, Սոմալին, Կոնգոն/Զաիրը/, Տաջիկիստանը, շատ մոտ է քվազիպետության վերածվելու Ղրղզստանը, էլի տասնյակ երկրներ:
Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին ևս սպառնում է քվազիպետւթյուն դառնալու վտանգը:
Հայաստանի համար քվազիպետության հիմնական ցուցանիշը արտագաղթն է: Հայաստանը դարձել է իր քվազիքաղաքացիների համար “քարվանսարայ՚, կամ ռուսական արտասանությամբ “խոթել”: Ներկա նախագահը նման է Բուշ-կրտսերին: Նրա նման սահմանափակ է և դոգմատիկ: Մեկին դեպրեսիայից դուրս բերեց Սեպտեմբերի 11-ը, մյուսին` 1700-ամյակը: Հենց 2001 էլ նա որոշեց Հայաստանը դարձնել “խոթել”` քարվանսարայ-պետություն: Կարծում եմ դա նրան հաջողվեց:
Մյուս ցուցանիշը նախագահի ընտանիքի և մերձավորերի հարստությունն է, ամենամեծը երկրում, որ մատնանշում է, որ ներկա նախագահը զբաղված է եղել անձնական գործերով, այլ ոչ թե՝ պետական, ինչպես աֆրիկյան մի շարք դիկտատորներ: Քանզի շատ ցուցանիշներով Հայաստանը ավելի շուտ աֆրիկյան պետություն է, քան եվրոպական կամ ասիական, ապա աֆրիկյան մոտիվը մշտապես կպահպանենք այս տեքստում:
«Խոթելը՚» իրենից նրկայացնում է սոցիալական այլ հարաբերությունների մոդել, քան պետությունը: Պետության համար լաքեյները վտանգ են, “խոթելը”կա լաքեյական հարաբերությունների շնորհիվ: “Խոթելում՚”առողջապահություն պետք չէ, այլ՝ ՙապտեչկա՚, կրթության, մշակույթի, գիտության փոխարեն “խոթելը առաջարկում է կաբելային TV, այսինքն Հ1 հեռուստատեսություն: Ղազարյանի, Թոխաթյանի և մյուսների հայտնվելը բաներներում չի նշանակում, որ մեր ժողովուրդըզբաղված է միայն զվարճանալով, այլ որ, Քոչարյանը, Սարգսյանը, ՙխոթելի՚ այլ հյուր-տուրիստներ զվարճանում են նայելով մեր խղճուկ և ճզմված վիճակին:
Սյեռա-Լեոնե քվազիպետության մայրաքաղաքում երկու բանդաներ, մեկը Tupac Shakur –ի մայկաներով, մյուսը՝ Ice Cube-ի, “կալաշնիկներով” պատերազմում են իրար դեմ: Հայաստանում, ասենք՝ Սիրուշոյի և Հասմիկի նկարներով:
Քվազիմշակույթը՝ “շոու բիզնեսը՚” լավ գաղափարախոսություն է քվազիպետության համար:
