Կա մի հետաքրքիր տնտեսագետ, Անդերս Օսլունդը, որը ժամանակին Ջեֆրի Սաքսի հետ հետխորհրդային պետությունների կառավարություններին խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պլանային տնտեսությունից անցում կատարել շուկայականի։ Այժմ Մոսկվայի Կառնեգի կենտրոնի ղեկավարն է։ Նրան անվանում են ամերիկյան «Ուկրաինա» անունով գաղութի գերագույն տիրակալ և այլն։ Ահա թե նա ինչ է գրում .
Однако в последние годы обозначились поразительные системные различия. Государства - бывшие республики Советского Союза стали частью пояса быстроразвивающихся стран от Китая и Индии до Балтии, и они начали ориентироваться скорее на экономическую модель Восточной Азии с ее низкими налогами, ограниченными социальными выплатами и свободным рынком труда, нежели на модель Европейского союза.
http://www.globalaffairs.ru/numbers/23/ Լավ է սա, թե՝ վատ, կարելի է դատել այս հղումից.
Жан-Франсуа Шеврье.… гегемония европейской (западной ) модели ослабевает, когда ее распространение приводит к тому, что определенная норма капиталистического развития отделяется от принципов социополитического регулирования. Маркс был знаком с капитализмом и с национальным государством, но государство предпринимателей («Etat entrepreneurial» ему не было ведомо. Мы же сегодня знаем эту новую форму государства, зачастую функционирующего в антидемократических и додемократических формах, которые, очевидно, принимаются и проводятся в жизнь с согласия населения. В особенности я имею в виду «азиатских драконов»(1). И потому-то наша европейская модель теперь выглядит очень старой.
http://anthropology.rinet.ru/drupal/node.php?id=28 Բացատրում եմ, որ քոչարյանական «ձեռնարկատերերի պետությունը» նշանակում է հետընթաց դեպի հակադեմոկրատական, մինչդեմոկրատական պետական ձևին։ Մի քաղաքական գործիչ այն անվանեց «խանական համակարգ», բայց «ձեռնարկատերերի պետությունը», չնայած ավելի անմեղ անվանում է թվում, ավելի սպանիչ որակում է։
Նկատենք, որ կատարվածը քաղաքական համակարգի նենգափոխում է, մեր պետությունը , ըստ սահմանադրության, ոչ միայն դեմոկրատական է, այլ նաև՝ սոցիալական։
«Ձեռնարկատիրական պետությանում» գործում են «ձեռնարկատերերի կուսակցությունները»։ Առաջին այդպիսի զուտ «ձեռնարկատիրական կուսակցությունը» Արսենյանի ՄԱԿ–ն էր։ Այս օլիգարխին է պատկանում ընտրություններին ՔԵՇ բաժանելու հայկական «պատենտը»։ Վերջին հինգ տարում զուտ «ձեռնարկատիրական» կուսակցություն է դառնում «Հանրապետականը»։ «Բարգավաճը» այս առումով այդ գաղափարը իդեալականի հասցրած կուսակցություն է։
Այս բոլոր քաղաքական ուժերի համար կիրառելի է նրանց բարեփոխված լոզունգը. «Առաջ՛ , Հայաստան, դեպի ասիական բռնապետություն»։
Լ. Ի. Բրեժնեւը իր գաղափարախոս Սուսլովի միջոցով խորհրդային մտածողություն ներմուծեց մի հետաքրքիր օքսյումորոն. «սոցիալիստական դեմոկրատիա»: Օքսումորոնի համար կա սպառողական մշակույթի ոգով արված ուլտրա-արդիական ձեւակերպւմ՝ «երկուսը մեկի մեջ», սուսլովյան դեպքում՝ դեմոկրատիան և տոտալիտարիզմը: Այս օքսյումորոնը մի-քիչ-տոտալիտալ-մի-քիչ-ավտորիտար բրժնեւական համակարգում օրինաչափ էր:
Երբ գալիս է մթնշաղը իրերի գծագրությունը դառնում է անորոշ, ռոմանտիկ հոգին լցվում է անըմբռնելի իղձերով, ինչը լավ ներկայացված է Վ.Տերյանի, Մ. Մեծարենցի կամ վաղ Ե. Չարենցի մոտ: Ինչեւե, ավելի մոտիկ՝ բրեժնեւյան դարաշրջանի համար մենք ունեինք Ռ. Հախվերդյանը՝ սովետական «մթնշաղի» երգչին: Օքսյումորոնը մատնանշում է այդ զգացողության կրողների բազմապլան ապրումը: Ինչ-որ տեղ կարելի է խոսել բազմակի անձի մասին կամ՝ դիսոցացված անհատի մասին: Ե. Չարենցը կարող էր գրել ինչպես Սայադ-Նովան, կամ ինչպես Տերյանը, կամ՝ ինչպես կլասիցիստ, և ամենուր անկեղծ էր:
Դիսոցատիվ՝ կազմալուծված անհատը այդպիսին է խեղման պատճառով: Նրա հոգին այլեւս փշրված է բազմաթիվ կտորների, որոնցից ամեն մեկը ինքնուրույն է, յուրաքանչյուրը գործում է ինքնուրյուն, կարծես մյուս մասերը չկան, բայց ամբողջական չէ: Ստալինիզմը այդպիսին էր դարձրել համարյա բոլոր մտավորակններին. կուսակցկան ժողովերին նրանք «պրոլետարիատի»՝ «առաջադեմ մարդկության» կողմն էին, պսեւդոէսթետկական փակ բանավեճերում՝ «բարձրի» և «էլիտայի», օրինական կնոջ հետ՝ ընտանեկան արժեքների կրողներ էին, սիրուհու հետ՝ սեռական ազատության կողմնակից էին: Դիսոցատիվ մարդիկ ինքնաներշնչման վարպետներ են, ամեն մի նոր կոնտեքստում նրանք հայտնաբերում են իրենց փշրված հոգու մի մասնիկը, վերցնում այն եւ հավաքւմ իբրեւ հուշ: Նրանք չեն կարող հրաժարվել ոչ ֆաշիզմից, ոչ՝ դեմոկրատիայից:
Սովետական մտավորականը կարող է լինել, մինչեւ հիմա էլ այդ տեսակը ազդեցիկ է՝ մրցակից տեսակի թուլության պատճառով, նացիզմի կողմնակից դեմոկրատ, կամ դեմոկրատիայի կողմնակից ռասիստ: Իրեն ֆաշիստ համարող Ռ. Սահակյանցը հակատոտալիտարիստ է, պսևդոդեմոկրատ հրապարակախոսը՝ գեբելսյան գաղափարների կրող՝ «հայկական երազ», «հայկական գաղափար» եւ այլն:
Սերժ Սարգսյանը մի անգամ հայտարարեց, որ ընտրություններում տեղ գտած թերությունները «հայկական մենթալիտետից» են գալիս:
«Հայկական մենթալիտետի» փնտրտուքներում դիմեցինք Ոսկեդարյան հայ գրականության առանցքային հուշարձանին` Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմությանը»: Այն ոչ միայն առանցքային է, այլ նաև ամենաքիչն է աղավաղված հունահռովմեկան քաղաքակրթական չափանիշներով, այդ թվում` քրիստոնեական: Փավստոս Բյուզանդի «Հայոց պատմությանը» շնչում է ժողովրդական ոգով և գրված է ժողովրդական մտածողությամբ: Բերենք բնութագրական հատված. «Ապա Պարսից Շապուհ թագավորը Վինին 400 հազար զորքով գումարեց Հայոց Արշակ թագավորի դեմ: Գալիս է Վինը և ասպատակում էր Հայոց աշխարհի սահմանները: Երբ Հայոց Արշակ թագավորը այս իմացավ` վրա էր հասնում Պարսից զորքերին, բոլոր նրանց զորքը կոտորում և առհասարակ սրի քաշում, մնացածներին էլ փախցնում էր մինչև Պարսկաստանի սահմանները:» Հետո սպարապետ Վասակն է 12 բյուրով կոտորում 40 բյուր պարսիկներին, հետո 11 հազարով կոտորում է 80 բյուր պարսիկներին, հետո 40 հազար զորքով Վասակ Մամիկոնյանը կոտորում է 400 բյուր պարսիկներին և այլն:
Ի՞նչ են նշանակում այստեղ թվերը: Փաստորեն նրանք նկարներ են. մենք քիչ էինք, նրանք շատ, մենք քաջ էինք, նրանք` ոչ: «Մի բուռ հայ ենք»:
Բյուզանդը պարզապես նկարում է իր թվերը:
…Իմ եղբոր փոքրիկ աղջկան սովորեցնում եմ հաշվել: Ցույց եմ տալիս մի մատիտ, թիվը ճիշտ է ասում: Երկուսը, երեքը, չորսը ճիշտ է ասում: Միանգամից ցույց եմ տալիս 6 մատիտ: Ասում է` 10: Ցույց եմ տալիս 9, ասում է 10: 10-ը նրա համար թիվ չէ, այլ նկար, որի իմաստը, երևի, նշանակում է շատ:
…Խորհրդային մի մուլտֆիլմ կար: Այծիկը գնում է դպրոց և սովորում հաշվել: Որոշում է կիրառել իր գիտելիքները և սկսում է հաշվել կենդանիներին: Զայրացած կենդանիները ընկնում են այծիկի հետևից և լցվում են նավը: Բայց նավը կարող է տեղավորել ընդհամենը 10 հոգու: Այծիկին խնդրում են հաշվել, և պարզվում է, որ նավը կդիմանա, խորտակվելու վտանգ չկա:
…Մի քանի տարի առաջ որոշեցի կիրառել հոգեվերլուծությունը հայերեն գրական ստեղծագործությունների վրա: Այդ թվում ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վրա: Հայ գրողները, առանց բացառության, զայրացան իմ արարքի վրա: Ես նրանց «հաշվել» էի: Մեկը նույնիսկ գրեց, որ հոգեբանությունը կեղծ գիտություն է, իսկ ճշմարիտը` գենետիկան է:
Փավստոս Բյուզանդից հետո կա Անանիա Շիրակացին: Շիրակացին փորձում էր սովորեցնել հայերին թվաբանություն:
Այսօր ընտրություններ են: Համարյա ոչ մեկը չի կասկածում, որ թվերը «նկարվելու» են: Սերժը այսքան, մյուսները` այնքան: Եթե հաշվես իսկական արդյունքները, կնեղանան. «ինձ էլ հաշվեցին»:
Ոչ մեկն էլ մեղավոր չէ. հիմարը Շիրակացին էր, որ փորձում էր հաշվել սովորեցնել:
Որքան հասկանում եմ, Հայաստանում «հակատրայբալիստական», ռացիոնալ բյուրոկրատիայի պահանջ ներկայացնող գործարարներ են Սուքիասիաները: Սահմանափակ, դեռևս չաջակցվող պահանջ: Եվ իրադարձությունները ցույց են տակիս, որ Հայաստանը ոչ թե չոնդոխվանական Հարավային Կորեան է, այլ մբուտոյական Կոնգոն: Եթե նույնիսկ դիկտատուրա է, ապա այն միշտ էլ «պայմանագիր» է: Կարևորը պայմանագրի «էությունն» է: Դա նշանակում է, որ ձևական գործիքները՝ ընտրությունները և այլն, պակաս կարևոր են քան էլիտայի մեջ առկա հարաբերությունների ոչ-ձևական կոդեքսը: Եվս մեկ համեմատություն: Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք զինվորականները լուրջ մրցակից էին քաղաքացիական իշխանություններին: Վազգեն Սարգսյանը թելադրող գաղափարախոսության կրող էր, որ կարող ենք ամփոփել մի դարձվածքով. «զոհողություն հանուն Հայրենիքի»: Այս բանաձևը տերպետրոսյանական համակարգը մոտեցնում է կոսմոպոլիտ, հակակղերական. ցինիկ և հարբեցող Քեմալ Աթաթյուրքի կողմից հիմնադրված էթատիստական համակարգին: Քոչարյանի իշխանության օրոք ծաղրվեց և էթատիզմը, և վազգենսարգսյանական «հերսականությունը». Սեֆիլյամը ալևս մարգինալ է, և քրեական, իսկ Սիրուշոն՝ «մեր զենքն» է: Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ձեռքում դարձավ այն գործիքը, որ պետք է կործաներ բանակի՝ «երկրապահների» ազդեցությունը, որոնոք դեռ 2000 թվականին իշխանությունը հսկելու գործիք էին, իսկ «մբուտոյական» տրանսֆորմացիայից հետո՝ «շոու-բիզնեսի» երկրորդական սեկտոր: Քոչարյանի և Սարգսյանի զինվորները շոու բիզնեսի խեղկատակներն են: Իշխելու համար Ռ. Քոչարյ րյանը պետք է թուլացներ պետականությունը, ինչը նա կարողացավ հաջողությամբ իրագործել: Ավելորդ է ասել, որ այս կետում Քոչարյան-դիկտատորը գործել է ոչ թե ինչպես հեռավորարևելյան դիկտատորները, այլ ինչպես աֆրիկյան մբուտոները:
Հայկական իրողություններին մոտիկ է նաև Հունաստանը, որտեղ իշխանական համակարգը մինչև այսօր դեռևս, ընդհանուր առամամբ, կլանային համակարգ է:
Այնտեղ կլանները արդեն 200 տարվա պատմություն ունեն և ծագում են թուրքական կայսերության դեմ իրադրայնորեն ըմբոստացած ավազակապետերից: Նրանց ՙլեգիտիմացման՚ հիմքը որոշակի ռոմանտիկական աուրան էր, որ նրանք օգտագործում էին մինգամայն ցինիկ գովազդի համար: Հունական ավազապետական կլանների համար լավ գովազդ էր անտիկ մշակույթը, Հայաստանի ավազակապետական կլանների համար՝ Ցեղասպանությունը:
Ազատագրական պայքարը, այսպիսով, լավ հիմք է հանդիսանում ավազակապետերի կողմից կլանային համակարգ ձևավորելու գործում: Երկու դեպքում էլ նախկին ավազակապետերի համար, մտածողության ՙավազակային՚ մոդելի գերիշխանության պայմաններում, կա մի համոզմունք՝ ՙթալանել ուրիշներին՚, թեկուզ այդ ՙուրիշը՚ իր հայրենակիցն է, կամ՝ ազգակիցը:
Ժամանակակից աշխարհում ՙտանելի՚ ուրիշը տուրիստն է և դա է պատճառը, որ աֆրիկյան կամ հայաստանյան բռնապետերի համար տնտեսությունը ՙցեխից հանելու՚ լոկոմոտիվը տուրիզմն է: Ավազակապետերը պետական կառավարման համար պիտանի չեն. տուրիստը ՙնալոգ՚ է տալիս ՙընտրյալ տեղում՚ լինելու համար: Ավազակը իր ՙնալոգը՚ հավաքում է բանուկ ճանապարհներին, այստեղից էլ ավազկապետերի գաղափարախոսների ՙքաղաքակրթություններ խաչմերուկի՚ թեզը:
Այս ֆանտազմը հատկապես կենսունակ էր հարևան Վրաստանում, որտեղ այն դեռ մինչև վերջերս երազանք չէր, այլ պրիմիտիվ իրագործում: Սահակաշվիլին պարզապես վերացրեց այդ ավազակությունը՝ ճանապարհայինը, հաստատելով ավելի առաջադիմականը՝ ՙանշարժ գույքի՚ ավազակությունը, օրինակ վերցնելով հայաստանյան բռնապետներից: Այսօր այդ ոչնչությունը պտասխան է տալիս:
Այն, որ հայաստանյան ՙխոթելների՚ տերերը ՙՃանապարհների ավազակի՚ գաղափարի իրագործողներն են, վերոհիշյալ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս:
