Նախորդ «պոստերից» մեկու գրել էի, որ իշխանությունները «հուպ են տալիս»։ Նկատի չունեի թեկնածուներից որևե մեկին։ Բրեժնևը իր նկարները ամենուրեք կախում էր, չնայած միակ թեկնածուն էր։ Կոնտեքստից հասկացվում է, որ «հուպ են տալիս» բնակչությանը, Հայաստանին։
Քանի որ «հուպ տալու» հիմնական գործիքները սպորտը և զանգվածային մշակույթն են, ապա իշխանությունների և զանգվածային մշակույթի միջև փոխ– և փող– հասկացումը զարմանալի ներդաշնակ է։ Ամեն մի իշխանություն չէ, որ այդքան կարող է սերտաճել զանգվածային մշակույթի հետ։ Լենինը և Չերչիլը սերտաճած չէին, Ստալինը և Հիտլերը սերտաճած էին։ ԼՏՊ–ն սերտաճած չէր, Քոչարյանը սերտաճած է։
Հայկական Բանակի 15 ամյակին նվիրված բաներային քարոզարշավում հիմնականում ներկայացված էին «փոփ–աստղերը» և սպորտսմենները։ Համարյա առանց բացառությամբ նրանց փոխարինել է ՍՍ դիմանկարը։ Կարծես մեդալի երկու երեսը լինեն։
Կար Բրեժնևի մասին մի լավ անեկդոտ նրա կյանքի վերջին տարիների մասին։ Բրեժնևը բարձրաձայն մտածում է. Я стар, я стар, я стар, я суперстар. :
Այնպես, որ բոլորին շնորհավորում եմ. ծնվել է նոր superstar:
Ֆայնենշալ թայմզի» թղթակից Նայել Ֆերգյուսոնը գրում է, որ աշխարհում ժողովրդավարությունը դանդաղորեն, բայց հաստատուն կերպով նահանջ է ապրում http://inosmi.ru/stories/04/08/13/3444/237193.html ։ Ինչը՞ կարող է լինել ժողովրդավարության կայունության երաշխիքը։ Մի վարկածը պնդում է, որ բարձր կենսամակարդակը, մյուսը՝ տնտեսական կայուն աճը։ Հեղինակը հատկապես ուշադիր է Աֆրիկայում տեղի ունեցող պրոցեսներին, իսկ դա իմ սիրելի թեմաներից է՝ «Հայաստանը և Աֆրիկան։
Մասնավորապես նա նշում է, որ. Каждый год аналитический центр Freedom House составляет рейтинг стран мира по уровню политической свободы. По его данным, за последние пять лет целых 57 государств пережили ‘спад’ демократии. Среди стран, где этот откат принял особенно серьезные масштабы, числятся Армения, Берег Слоновой Кости, Вануату, Венесуэла, Габон, Джибути, Фиджи, Россия, Сомали и Таиланд. Список ‘примеров успеха’, увы, тоже не вдохновляет: с 2003 г. свой рейтинг на 10 с лишним очков (из 40 возможных
повысили Бурунди, Гаити, Ирак, Ливан и Либерия. Однако лишь неисправимый оптимист рискнул бы деньгами, поставив на устойчивость новообретенной демократии в этих странах. А пессимисты, наверно, уже задаются вопросом: не ждет ли нас период ‘упадка’ демократии, вроде того, что случился в 1920-х - 1930-х гг., когда демократическая волна, поднявшаяся в конце Первой мировой войны, сменилась ‘девятым валом’ реакции и репрессий.
Ցուցակի 10 երկրներից 4–ը Աֆրիկայում են։ Այսինքն՝ ժողովրդավարությունը հետընթաց է ապրել հատկապես Աֆրիկայում, հատկապես աֆրիկյան քաղաքական կլիմայում ժողովրդավարությունը անկայուն է։ «Աֆրկյան իրադրություն» է նաև Ֆիջիում և Վանուատույում։ Իմ վարկածը կայանում է հետևյալում. Հայաստանում ժողովրդավարության հետընթացը «աֆրիկյան» պատճառներ ունի։
«Առաջ՛, Հայաստան» լոզունգը հանդիսանում է նաև պուտինյան լոզունգ և շատերը կարծում են, որ իշխանությունների ներկա PR մեթոդները վերցված են Ռուսաստանից։ Կարծես մեզ ուզում են համոզել, որ իշխանությունների քաղաքականությունը նույնական է պուտինյան քաղաքականության հետ: Փորձենք ցույց տալ, որ դա այդպես չէ: Ես չեմ ասում, որ լոզունգը չի վերցված Ռուսաստանից ես ասում եմ, որ լոզունգի տրամաբանությունը այլ է:
Խոսքը գնում է իշխանությունների աջակցության ինտեսիվության աճին, ինչպես որ տեղի է ունենում բույսերի աճի ուժեղացումը պարատանյութերի, լուսավորության միջոցներով ջերմոցներում: Հեռուստատեսությունը, որը վարում է կպչուն քաղաքականություն մեր բնակարանները վերածում է իշխանությունների ազդեցության ջերմոցների, բաներային պարտադրող գովազդը մեր փողոցները վերածել է իշխանության ազդեցության ջերմոցների։ Նույնը բազմաթիվ հաստատություններում։
Կա իշխանությունների իրենց պարտադրելու տարբեր ձևեր. Օրինակ՝ քաղաքաշինությունը, որի միջոցով մեզ պարտադրում են. Դուք ապրում եք ԻՄ երկրում, անցնում եք ԻՄ կառուցած կամուրջով կամ պողոտայով։
Բեռլուսկոնիի կուսակցության անունը կարող է թարգմանվել երկակի՝ «Առա՛ջ, Իտալիա» կամ «Իտալիայի ուժը» ։ Բեռլուսկոնիի և ներկա հայաստանյան իշխանությունների միջև նմանությունը այն է, որ երկուսն էլ մեծ տեղ են տալիս ֆուտբոլին և զանգվածային մշակույթին։ Այսինքն գործ ունենք PR նույն ոճի հետ։ Սարգսյանին կամ Քոչարյանին աջակցում են ինչպես աջակցում են ֆուտբոլասերները իրենց թիմին՝ «Առա՛ջ, Յուվենթուս» կամ «Հո՛ւպ տուր, Արարատ», կամ ինչպես աջակցում են փոփ–աստղերին։
Եվ «հուպ կտան»
Դեմոկրատիան այն է, երբ հիմարները քվեարկում են, բռնապետությունը՝ երբ հիմարները իշխում են։
Ուինստոն Չերչիլ
ՍՍ վերջերս շատ է այցելում մարզեր։ Գյուղերում նրան մոտենում են տարբեր խնդրանքներով։ Օրինակ՝ դպրոցի համար կոմպյուտերներ են խնդրում, մարզադաշտ և այլն։ Վարչապետն էլ ասում է, որ կզանգահարի այս կամ այն օլիգարխին և խնդրանքը կբավարարվի։ Սա մատնանշում է, որ մեր երկրում կառավարություն փաստացի չկա. իսկական կառավարությունը օլիգարխների խումբն է։ Փաստ, որ բոլորը տեսնում են, բայց քչերն են անհանգստանում։ Հավանաբար, որ մարդիկ սովոր են ապրել առանց պետականության։
Մի օրինակ ևս։ Ովքեր տեսել են սեքյուրիթի և ՆԳ աշխատողների հարաբերությունները, տեսնում են, որ ոստիկանությունը, կարծես, սեքյուրիթիների կրտսեր բաժանմունքն է։
Կառավարության փոխարեն օլիգարխների խումբ, ՆԳ –ի փոխարեն սեքյուրիթի. Հայաստանը քիչ բան ունի հպարտանալու համար իր պետականությամբ։
