«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է։
Դեկտեմբերի 17-ից 20-ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվեն Ադրբեջանի օրեր՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների մասնակցությամբ:
Ադրբեջանի օրերը անցկացվելու են Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հանդես կգա «Հանրակրթության դերը հայ - ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով:
Ադրբեջանի օրերի ընթացքում կցուցադրվի «Բացեք սահմանը» վավերագրական կինոնկարը, մրցանակներ կհանձնվեն հայ- ադրբեջանական հարաբերություններին նվիրված լավագույն շարադրության, պլակատի եւ նկարի հեղինակներին:
Այս լուրը անմիջապես տարածվեց հայկական համացանցում։ Մեկնաբանությունների մեծամասնությունը միանշանակ բացասական են։ Միայն մի քանիսը մեկնաբանողներից համարում են, որ դա ոչ լավ է, ոչ էլ վատ։
Այսպես, aerial_vortex–ի հիմնական զայրույթը առաջացրել է հայկական կողմի միակողմանի ճիգերը։ “Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ հնարավորություններ կան նմանատիպ որ Հայաստանի օրեր անց կացնել Ադրբեջանում։ Պատկերացրեցի՞ք։ Եւ ի՞նչ տպավորություններ են։” Նման մտքեր են արտահայտում OpenArmenia ֆորումի այցելուները՝ դասելով Բլեյանին եւ Վանյանին դավաճաբբերի շարքին։
