“Հայոց Աշխարհ"–ը նյութ է հրապարակել, ուր բացահայտել է եւս մի դավադրություն։ Չխորանալով մանրամասների մեջ՝ նշեմ երկու բան։ Ընդ որում՝ զինվելով հեղինակի նույն կոնսպիռոլոգիական–պառանոիդալ ոճով։
1. Նյութը մեծ ուշացումով է տրվել։ Ուրեմն սպասել են, որ Սերժ Սարգսյանի շտաբից հրահանգ գա։
2. Նյութը իր մեջ պարունակում է տեղեկատվություն անձերի մասին, որը դժվար թե լրագրողը ինքնուրույն կարողանալ գտնել։ Ուրեմն, տեղեկությունները հեղինակին տրամադրվել են ԱԱԾ–ից։
Եւ այս ամենից հետո ինչ որ մեկը դեռ կարո՞ղ է կասկածել, որ նյութի հեղինակը ղեկավարվում է Սերժ Սարգսյանի շտաբից։
ՀԳ. Սույն տողերի հեղինակը բազմիցս հանդիպել է Լեւոն Տեր–Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչների հետ, եւ նույնիսկ տեսել է իր աչքերով Լեւոնին։

