Այն բանից հետո, երբ երբ հեռուստատեսությունը դարձավ ՌՔ գաղափարախոսության հենարանը, շատ բան փոխվեց քաղաքականությունում: Այն վիրտուալացվեց:
Ի?նչ նկատի ունեմ:
Ինչով է հայտնի “քաղաքական գործիչ” Ա. Հարությունյանը: Նրանով է հայտնի, որ հայտնի է: Օրինակ. Վ. Համբարձումյանը հայտնի էր, որովհետև լավ գիտնական էր: Կամ Ֆ. Խաչատրյանը ինչով է հայտնի? Լավ դերասան է? Ընդհանրապես դերասան չէ, չնայած միայն ինքն է հանդես գալիս բոլոր ֆիլմերի թարգմանություններում:
Հայտնի դառնալու համար, այսինքն հեռուստատեսության միջոցով հանրային դաշտում հայտնվելու համար, պետք չէ լինել խելոք կամ ազդեցիկ, նույնիսկ պետք չէ լինել լավ դերասան կամ պարզապես լինել արտիստիկ: Պետք է ունենալ մի որակ, որը ես պայմանականորեն անվանում եմ “կոմեդիանտություն": Գեղամյանը, նույն Ա. Հարությունյանը, Ֆ. Խաչատրյանը կամ Ա. Աշոտյանը և Շ. Քոչարյանը այդպիսի որակներ կրող մարդկանց դասական օրինակներ են:
Վիրտուալ քաղաքականությունում էլիտան “խաղեր” է տալիս, որպես տակտիկա ընտրելով “ուշադրություն գրավելը", այսինքն` “կոմեդիանտությունը":
ԼՏՊ-ն իր ներկայությունը հեռւստատեսությունում հասցրել էր մինիմումի: Նրա ռազմավարությունը “վիրտուալ քաղաքականությունը” ոչնչացնելն էր: Ինչ էլ մտածենք նրա մասին, նա վերադարձրեց “ՌԵԱԼԸ", ապացուցեց, որը հեռուստատեսությունից անդին քաղաքականության կա:
Այսօր հետաքրքիր ֆրազ լսեցի՝ Լեւոնը ժողովրդին խուճուճի է մատնում։ Բավականին լայն տերմին է, իր մեջ ներկրում է բազմաթիվ բարոյահոգեբանական ելեւէջներ, ներառում է իմիջմեյքերների անշնորհակալ գործը։ Այսպիսի բաներ լսելով, ներվատրոպիկ ես լինում վերջնականորեն՝ տեսնելով քաղաքական դաշտի գյորգինավատ ու վասմյեռկա եղած վիճակը։
Հարգելի հայրենակիցնե՜ր,
այսօր Հյուսիսային պողոտայում ժամը 18-00 ՀՀ Ոստիկանության ծառայությունը կազմակերպում է ֆլեշ–մոբ։ Բոլոր նրանք, ով բերման կենթարկվեն ֆլեշ–մոբի, կկարողանան հանդիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ճատրակ խաղալ իրենց հետ։ Դրանից հետո սպասվում է զանգվածային զվարճանքներ եւ ասուլիսներ։
Մեզ դուրեկան է Ձեր ներկայությունը։
OpenArmenia ֆորումում պատրաստվել է մի հայտարարություն ըննդեմ ցույցերի մասին օրենքում նոր փոփոխությունների։ Դրան միացել է HayLife ցանցը։ Բլոգերում նույնպես
հավագվում են ստորագրություններ։
Երկուշաբթի, մարտի 24-ին, ժամը 14-00 OpenArmenia ֆորումում անց է կացվելու օն–լայն հարցազրույց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ։
Իզուր էի ուրախանում, որ Սերժը բացել է իր բլոգը Livejournal-ում եւ մտածում էի՝ գոնե դա չեն փակի։ Պարզվեց՝ Սերժը հեչ էլ խափանման միջոց չէ։ Այսօր մի նոր բլոգի մասին իմացա, ուր տեղադրում են հենց փակվաց կայքերից նյութեր։ Մտնել այս բլոգը չհաջողվեց, քանի որ ինձ համար այն փակել են բարի մարդիկ. Your request cannot be serviced due to access restrictions
ՍՄ գրում է, որ իշխանությունները զբաղված են մի մարդով։
Դիկտատուրայի պայմաններում սուվերենը բռնապետն է, այլ ոչ թե ժողովուրդը։
Ըստ էության երկրում ՄԻ ՄԱՐԴ կա և խոսելու իրավունք միայն նա ունի։ Մնացյալը միայն կարող են արձագանք լինել, միայն հաստատել նրա ասածը։
Այստեղից վերոհիշյալ պարադոքսը. հայտնվել է ՄԵԿ ԱՅԼ ՄԱՐԴ։
Պետության հիմքը ժողովուրդն է, այլ ոչ թե ՄԻ ՄԱՐԴԸ կամ ՄԵԿ ԱՅԼ ՄԱՐԴԸ։
Արդյո՞ք հանուն ժողովրդավարության կարելլի է գնալ մինչեւ պետականության բոլոր ինստիտուտների կործանումը։ Այսօր Հայաստանում նման գիտական փորձ է իրականացվում։ Իշխանությունները, լրիվ գործերը թողած, զբաղված են մի կոնկրետ անձի հետ կապված խնդիրներո։ Մյուս կողմն էլ, ձեռքերը քշտած, լծվել է համակրգը պտուտակ առ պտուտակ պտուտակահանելու գործին։ Տեսնենք, վերջում մնացած դետալներից նորից մի բան կլինի հավաքել, թե ոչ։
Ըստ կոնֆլիկտաբան Ֆ․Գլազալի կան կոնֆլիկտների խորացման 9 փուլ։ 8-րդ փուլը կոչվում է “Թշնամու ջաղջախում"՝ դա փորձեց կատարել Ռ․Քոչարյանը մարտի 1-ին։ 9-րդ վերջին փուլը կոչվում է “Միասին դեպի անդունդ", այս փուլում կողմերը փորձում են առավելագույն վնաս հասցնել հակառակորդին, անկախ նրանից, որ իրենք էլ են տուժում։ Ֆրանսացիների ասած՝ Պատերազմում ինչպես պատերազմում։ Ահա մի հատված Նիկոլ Պաշինյանի հոդվածից․
“""Սպասո՞ւմ էինք արդյոք
Արդեն տասը տարի խոսվում է այն մասին, որ քոչարյանական իշխանությունը հանցագործ, մարդասպան իշխանություն է: Եւ այսպես պնդողները գտնվում էին հարթակում: Առաջին նախագահն էլ, որ ղեկավարում է շարժումը, համակարգված եւ ամբողջական ներկայացրեց վարչախմբի հանցավոր էությունը: Այսինքն` նման վարչախմբից կարելի է սպասել ամեն ինչ: Այդ առումով մարտի 1-ի եւ հետագա իրադարձությունները, իհարկե սպասելի էին եւ կանխատեսելի: Ուղղակի մեզնից յուրաքանչյուրը հույս ուներ, որ իշխանության մեջ դեռ ինչ-որ բանականություն եւ բարոյականություն մնացել է: Ի դեպ, մենք տեղյակ էինք նաեւ, որ մարտի լույս մեկի գիշերը ժամը 5-ին ներքին զորքերում, ոստիկանությունում եւ բանակում տագնապ է հայտարարվել: Տեղյակ էինք դեռ փետրվարի 29-ի երեկոյան:
Ի՞նչ է լինելու հետո
Քոչարյանն ու իր Սերժը ապացուցեցին այն, ինչ պահանջվում էր ապացուցել. նրանց իշխանության պահպանումը աղետ է Հայաստանի համար: Նրանց իշխանության պահպանումը նշանակում է կորցնել Լեռնային Ղարաբաղը: Շարժումը պետք է շարունակվի նոր թափով: Հայաստանի հրապարակներում պետք է տեղի ունենան հանրահավաքներ, փողոցներում երթեր, քանի դեռ ավազակապետությունը տապալված չէ: Ընդ որում, պայքարը պետք է շարունակել, թե բանտերում, թե ազատության մեջ, թե ընդհատակում:
Հ.Գ ՀՀ առաջին նախագահը ավազակապետության առանցքային դեմքերին նշելիս մոռացել էր խոսել մի առանցքային դեմքի մասին` Վեհափառ ավազակապետի:
Նիկոլ Փաշինյան"""”
Եթե Քոչարյան-ԼՊՏ առճակատումը հասել է վերջին փուլերին, ապա, Փառք Աստծուն, հասարակության մեջ կոնֆլիկտը դեռ առաջին փուլերում է, երբ մարդիկ ավելի շատ կարիք ունեն բանախոսելու, քան մարտնչելու։
Այսօր գրաքննության վերջն է։ Դեռ որ թղթի վրա։ Թերթերին կրկին չթողեցին լույս տեսնել, ինտերնետային էջերը կրկին փակված են։ Մի բան է սփոփում։ Վերջերս շատերը տեղեկատվությունը ստանում են բլոգերից։ Վտանգ կար, որ Livejournal–ը նույնպես կփակեն։ Բայց այն օրվանից, երբ Սերժը դառավ բլոգեր, ԱԱԾ–ն գոնե այս մի կայքին մատով չի կպնի։
