Այս զույգը վերջերս, պարզ պատճառներով, ակտիվացել է։ Ընդ որում, հայ–թուրքական հարաբերություններում այս ընտանիքը լավագույն գործի բաժանման տեսակն է գտել։ Բարանը կոչեր է անում թուրքերին։ Իսկ Բրայզան նորեն հայտնվեց հայկական մտահորիզոնում։
Քանի որ այս մի քանի օրը բլոգերը դառել են մոդայիկ թեմա /երկու բլեգերի կանչեցին նախագահական ասուլիսի/ ապա այս լինկով կարող եք տեսնել այն մարդկանց բլոգերը, ով չի թաքցնում իր անունը եւ մասնագիտությունը։ Ասեմ, որ Livejournal–ում ամենաշատն են հայկական բլոգերը։
Ռեգնումը տարածել է այսպիսի լուր՝
В бассейне высокогорного озера Севан планируют построить золотоперерабатывающее предприятие (Армения
Новый инвестор компании “Араратская золотодобывающая компания” (AGRC), компания “Маднеули” намерена построить в бассейне озера Севан золотоперерабатывающее предприятие.
Թե ինչ հետեւանքներ կարող են լինել Սեւանի եւ բոլորիս հետ աղետի դեպքւմ, տեսեք այստեղ։
Բնապահպանները սկսում են բողոքի ակցիա՝ այստեղ կարող եք օգնել իրենց տեղեկատվությամբ։
OpenArmenia ֆորումում ացն ենք կացնում օն–լայն հարցազրույց նախկին Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ։ Եթե հարցեր ունեք՝ գրեք մեկնաբանության ձեւով, գերադասելի է ռուսերեն։
Այսօր միանգամից երկու նախագահ ելույթ ունեցան։ Սերժ Սարգսյանի հոդվածը WALL STREET JOURNAL–ում։ Քոչարյանի հարցազրույցը։ Մնաց Տեր–Պետրոսյանը։
Ալվինա Զաքարյանի հեռացումը զարմանքով է ընդունվում՝ մարդիկ կան, որ չեն հավատում, որ այս հրասայլին հնարավոր կլիներ տեղից շարժել; Սակայն, ճիշտ է ասում unzipped-ը՝ մինչեւ չսկսեն նստացնել, ամբողջական պատկեր չի լինի; Չնայած որ, տվյալ պահին դժվար թե ՍՍ-ին այսքանից ավել մի բան հաջողվի անել;
Պարզվում է, որ Բուսաբանական այգում կատարվում են անհանգուրժելի բաներ, չնայած, որ ոստիկանները ուրիշ կերպ են մտածում։ Իրենց ոչինչ չի անհանգստացնում։
Այստեղ կարող եք ստորագրել նամակ–բողոքը բնապահպանության նախարարին։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախագահական ընտրությունների եւ հետընտրական իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցում իր բարձրացրած հարցերին մինչ օրս պատասխան չի եղել:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Օմբուդսմենը իսկապես Եւրոպայի համար է գրում իր զեկույցները եւ այստեղ ոչ մեկին չի հետաքրքրում։
Հիշու՞մ էք այն անմոռանալի շաբաթները, երբ ծորակից մեզ էր գալիս։ Այն էլ անխնա քանակներով։ Հուսով եմ, որ հիմա նման բաներ չեն լինում։ Չնայած, ո՞վ գիտի։ Ինձ չի թվում, որ ջրի որակը լրջորեն ստուգվում է։ Ինչի վառ օրինակը ծորակներից թափվող ավազն է եւ տարօրինակ պլաստմասի կտորներ։
Բայց դե ավելի լաո է մի բան գա, քանց թե, երբ նման տիպի հայտարարություններ էս կարդում։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ճանապարհաշինարարական աշխատանքների հետ կապված, «Ճանապարհաշինություն ԾԻԳ» ՊՀ-ի դիմումի համաձայն` նախատեսված էր Կենտրոն համայնքի` ամբողջությամբ, ինչպես նաև Էրեբունի համայնքի Գլինկա, Լիսինյան, Աճեմյան, Բուռնազյան, Խորենացի, Նար-Դոս փողոցների և Սարի Թաղի շարքերի ու հարակից տարածքների ջրազրկումը հունիսի 23-ի Ժամը 10.00-ից մինչև հունիսի 24-ի 10.00-ը:
Սակայն շինարարակական աշխատանքները դեռևս շարունակվում են և դրանց ավարտման ժամկետը մնում է անհայտ, ուստի, «Երևան Ջուր» ՓԲԸ-ն չի կարող հստակորեն նշել ջրամատակարարման վերականգնման ժամկետը:
Վերջերս նորանշանակ վարչապետը նոր տերմին մտրեց շրջանառության մեջ` բարեշրջումներ: Եւ այժմ մենք թաթախվել ենք այդ բարեշրջումների մեջ` ՊԱՏ-ը կյանք չի տալիս ջիպերին, մաքսայինում ահավոր հերթերին, քանի որ կաշառք վախենում են վերցնել, ծննդատները ձրի են դառնում հուլիսի մեկից, Հայլուրը ստանձնել է օբյեկտիվ լրատվամիջոցի դերը եւ այլն: Հարց է ծագում` եթե վաղը ցույց չսպասվել եւ նմանատիպ արհավիրքներ, այս ամենի քանի տոկոսը կլիներ:
