Ահազանգեմ, իմանաք։ Դուք, իմ հայ եւ հայաստանցի ընթերցողներ /ինձ տվում է, որ ձեր մեջ շատ–շատ մի երկու իմ բլոգը կարդալու համար ռոճիկ ստացող ադրբեջանցի լինի ուրիշ ազգությունների ներկայացուցիչներից/ տեղյա՞կ եք, որ աշխարհով մեկ դես ու դեն է գնում տնտեսական ճգնաժամի գյոռնափշտիկը /էս բառը հատուկ գրում եմ իմ ադրբեջանցի գարդաշների համար, որ գործները մի քիչ հեշտանա, այ սենց տոլերանտի մեկն եմ/ Թե չե մենք աշխարհից շատ կտրված ենք։
Եթե հանկարծակի ստացվեր, որ այսօր քվեարկության հետեւանքում մենք ունենայինք կին ԱԺ–խմբապետ, ապա նա անպայման կթաքցներ իր ծննդյան տարեթիվը՝ կին է չէ։ Բայց դե գիտենք, որ մեր ԱԺ–խմբապետը կին չէ։ Այդ իսկ պատճառով ծննդյան տարին գաղտնի չի պահում։ Բայց, պարզվում է, որ մեջտեղներում կորած երկու տարի կա։
Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ծառայել է խորհրդային բանակում:
1990-1991 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:
….
….Իսկ ի՞նչ էր անում նա բանակն ավարտելու եւ Բուրաստանի կոնյակի գործարանում աշխատելու արանքն ընկած ժամանակահատվածում։
Երեկվա գրառումը հանգեցրեց Արամի կողմից առաջարկի՝
Եկեք բոյկոտենք բոլոր ախմախ ու գռեհիկ TV-ները: Արմենիա, Շանթ, հ2, TV-5, Հ1, որ փոցողային ժարգոնով ու հայհոյանքներով համեմված, անորակ ու անմակարդակ սերիալներ են ցուցադրում ու գովազդում հանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Եթե որեւէ բարերար պարտաստ է հոգալ դատաան ծախսերը, ես պատրաստ եմ դատի տալ այս բոլոր հեռուստաընկերություններին:
Իսկապես՝ եկեք բոյկոտենք։ Ես գրեթե չեմ նայում TV։ Նայելու բան չկա։ Բայց, այն պահերը, երբ որսում եմ ինչ որ բան, ապացուցում են, որ շուտվանից ԱԼՄ–ն դառել ա պարկեշտության մի կղզյակ։ Ինչ որ սահմրկեցուցիչ մուտանտ դեմքեր սարսաձելի լեզվով գարշահոտ են տարածում եթերով։ Հատկապես Արմենիա–ով։ Անտանելի է։ Եկեք ինչ որ բոյկոտի ձեւ հնարենք։ Մի բան առաջարկեք։ Այստեղ էլ եմ առաջարկը տեղադրել, որ շատ մարդ տեսնի ![]()
ՀԳ. Շատ եմ խնդրում քաղաքական պատճառներով հայլուրախտով տառապող /աջ եւ ձախ տիպի/ չանհանգստանալ՝ այս գրառումը զուտ մշակութա–հոգեւոր բնույթ է կրում։
Երեկ պարզեցի, որ արդեն սկսել է աշխատել մեր նոր մշակութային հեռուստաալիքը՝ “Արարատ"։ Երեկ գիշերով Հենրիկ Հովհաննիսյանին բռնացրեցի՝ շատ զայրացած մայրենի/պետական լեզվի մասին էր խոսում։ Այսօր էլ առավոտյան Ռ. Սահակյանցը՝ մշակույթի մասին։ Ճիշտ ալիք է, ասեմ ձեզ։ Երբ որ Սահակյանցին հունի մեջ են գցում – այսինքն, թույլ չեն տալիս քաղաքականությունից խոսել – լավ բան է ստացվում։ Այնպես որ, կարծես թե, լավ ալիք է ստացվում։ Նենց որ եկեք վանկարկենք. “Բոյ–կո–տենք ախ–մախ եւ գը–ռե–հիկ “Ար–մե–նիա” թի–վին"։
Այսօրվա տխուր քվազի–մամուլի մեջ Եդիկը եւ իր թիմը իսկապես որ շատ են տարբերվում մեծամասնությունից։ Այնպես որ, միանամ շնորհավորանկներին ![]()
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ց Ա Ն Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
Երկրաբանական հուշարձաններ
ՀՀԱնվանումը (նկարագիրը
Տեղադիրքը
1.«Տափակ Բլուր» լիպարիտային գմբեթԱրագածոտնի մարզ, Արեգ գյուղից 2.0 կմ հվ-արմ
2.«Բազալտե արև», եզակի ճառագայթաձև անջատում Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հս, Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ
Երկու ռոք համերգ կլինի օրերս։ Մեկը հայ–վրացական, մյուսին կմասնակցի թուրքական խումբ (այ քեզ տեմպեր![]()
Կան երեւույթներ, որոնք կարելի է տասը ձեւով մեկնաբանել։ Օրինակ՝ Գյուլի գալը։ ՀՅԴ Կենկեն մի բան կսե, ՀՀԱ մեծն մարմին ՝ ուրիշ բաներ։ Գյուլ–Մյուլ, Թուրքիա–Մուրքիա։
Բայց դե մածունը նույն տարբերակով չի ստացվում հոլովել, մածունը մնում է մածուն, ու սեւ գույնի չի դառնում։ Համայնքային ընտրություններ, ոստիկանության նոր թափով ներուժի ցուցադրում, մկներ–մկներ եւ այլն։ Սենց բաները դժվար է տարբեր ձեւերով մեկնաբանել, եթե “Հայոց աշխարհում” չեք աշխատում, բնավ։

Հայաստանում ընտրություններից արդեն ոչ մի լավ բան չես սպասում՝ a priori։ Այս անգամ էլ՝ փակ աչքերով կարելի էր կանխագուշակել մի այսպիսի տխմարություն։ Այս ամենից հետո հարց է ծագում՝ արդյո՞ք ընտրությունների առկայությունը ավելի դրական է, քան եթե դրանց վերացնենք։ Հարցը իրականում հռետորական է, որովհետեւ նման զարգացումներին ի սրտանց ոչ ոք չի համաձայնի։ Մի մասը արդարություն եւ հավասարություն են ակնկալում՝ գոնե հեռավոր ապագայում։ Մյուս մասն էլ այսպիսի կենսական ներդրումներ է անում՝ ավելի մոտ ապագայի համար։
Երեւանով ման գալիս ես հաճախ ուրախանում եմ, որ դեռեւս մեզ մոտ չեն կառուցում 20 հարկից ավելի մեծ շենքեր։ Եւ ոչ միայն այն պատճառով, որ դրանք սեյսմիկ կայուն չեն ստացվի, որ երկինքը կծածկեն եւ այլ եսասիրական պատճառներով։ Մտածում եմ հայ շինարարների եւ պարզապես քաղաքացիների մասին։
Պատկերացրեք, որ մեզ մոտ վորոշեին կառուցել մի այսպիսի
շենք /Սա Դուբայն է, եւ
շինությունը շուտով կհասնի 700 մետր բարձրության/։ ՀԻմա պատկերացրեք, թե ինչ հետեւանքներ սա կունենա հայ հասարակության եւ պետականության վրա։ Ազատ շինարարները կկորչեն երկրի երեսից, նույնիսկ ընտանիքները այլեւս իրենց չեն տեսնի։ Այլեւս ուրիշ ոչ մի նոր կառույց քաղաքում եւ հանրապետությունում չի գոյանա։ Եվ նույնիսկ մեր թոռները չեն տեսնի այս շենքը ավարտված։

