Երեկ պարզեցի, որ արդեն սկսել է աշխատել մեր նոր մշակութային հեռուստաալիքը՝ “Արարատ"։ Երեկ գիշերով Հենրիկ Հովհաննիսյանին բռնացրեցի՝ շատ զայրացած մայրենի/պետական լեզվի մասին էր խոսում։ Այսօր էլ առավոտյան Ռ. Սահակյանցը՝ մշակույթի մասին։ Ճիշտ ալիք է, ասեմ ձեզ։ Երբ որ Սահակյանցին հունի մեջ են գցում – այսինքն, թույլ չեն տալիս քաղաքականությունից խոսել – լավ բան է ստացվում։ Այնպես որ, կարծես թե, լավ ալիք է ստացվում։ Նենց որ եկեք վանկարկենք. “Բոյ–կո–տենք ախ–մախ եւ գը–ռե–հիկ “Ար–մե–նիա” թի–վին"։
Մի հին անեկդոտ կա: Ամուսինները վիճում են, կինը ասում է. «վերջ, էլ չեմ կարող այսպես ապրել, գնում են ինձ գցեմ գետը»: «Գնա-գնա, մի ձուկ էինք հալալ ուտում, գնա էդ էլ հարամի», պատասխանում է ամուսինը: Սա հիշեցի, երբ նայում էի սեպտեմբերի 21-ի համերգը, որը չգիտես ինչու տոնական էր կոչվում:
Սեպտեմբերի 21-ին տոնեցինք Հայաստանի հանրապետության 17 ամյակը: Ինչպես ասել եմ, տոնեցինք անջատ-անջատ: Սա ցավով եմ ասում: Տոնը անջատ տոնեց նաեւ իր համոզմամբ, վճռական հաղթանակ տարած նախագահ Սերժ Սարգսյանը: Կեսօրին նա իր նստավայրում ընդունեց իրեն հաճո գործիչներին, իսկ երեկոյան Երեւանի հանրապետության հրապարակում համերգ էր` սովորական քաղաքացիների համար: Քաղաքապետարանի կազմակերպած տոնական համերգին ոչ մի պաշտոնյա չկար: Անգամ քաղաքապետը չկար: Իսկ այդպես տոն չեն կազմակերպում, այդպես թուլաբաժին են նետում` «լափեք ու սսկվեք» տրամաբանությամբ: Կազմակերպչական առումով էլ համերգը տոնական չէր եւ ընդհանրապես համերգ չէր:
Համերգը բառից բուն իմաստով վարեցին ու իրենց տգիտությունը հերթական անգամ ցուցադրեցին սեփական «մեծությունից» հոգնած, սեփական «հանճարի» ծանրությունը մի կերպ տանող Ավետ Բարսեղյանը եւ Նազենի Հովհաննիսյանը: Երգում էին մարտի մեկից առաջ «Առաջ Հայաստան» երգող երգիչները: Ավելի ճիշտ չէին երգում` միմոսություն էին անում, ֆանոգրամայի տակ ցատկոտում էին: Սոֆի Մխեյանի ելույթի ժամանակ տեխնիկական խոտանը դա բացահայտեց: Փաստորեն տարին մեկ էլ կենդանի երգել չեն կարող մեր երգիչ-երգչիստ-չերգիչները: Փաստորեն անգամ սետպեմբերի մեկին չեն կարող իրենց նեղություն տալ եւ երգել, ոչ թե միմոսություն անել: Տեսնես Սերժ Սարգսյանը գիտի, որ համար այս երգիչները չեն երգել, փաստորեն իրեն խաբել են: Բայց մյուս կողմից էլ, եթե Սերժ Սարգսյանը իրեն թույլ է տալիս խաբել ՀՀ բնակչությանը ու նաեւ միջազգային կառույցներին, ապա ինչու մի քանի տասնյակ երգիչ-երգչիստ-չերգիչները չեն կարող խաբել Սերժ Սարգսյանին:
Ահավոր շատ տեխնիկական խոտաններից հերթականից հետո Ավետ Բարսեղյանը նկատեց. «ինչ հայկական համերգ առանց կիքսերի»: Փաստորեն իշխանությունների սազանդար Ավետ Բարսեղյանը ի լուր աշխարհի հայտարարում է, որ անգամ համերգ կազմակերպել չգիտենք: Ես հիշում եմ, ամիսներ առաջ Ավետ Բարսեղյանին մի անզգույշ արտահայտության համար ծեծել էին: Իսկ թե ինչ կանեն նրան մեր 17 ամյա պետության ապաշնորհությունը բացահայտելու համար` չգիտեմ: Բայց ճանաչելով ծեծողների տերերին, կարող եմ ենթադրել:
Եվս մեկ տեխնիկական խոտան եւ Ավետը ասաց. «սա նշանակում է, որ ուղիղ եթերում ենք»: Տգիտության հերթական փայլատակումը: Ես ուղիղ եթերում շատ համերգներ եմ տեսել, այլ երկրներում: Այսքան տեխնիկական խոտան երբեք չեմ տեսել: Իսկ Ավետ Բարսեղյանի այս «իմաստությունից» հետո ես սկսեցի լսել արդեն ոչ թե երգիչներին, այլ` վարողներին, որ հասկանամ, թե ինչպիսին չպետք է լինի շոոումենը, իրեն արվեստագետ համարող, արվետսի հետ ամեն օր շփվողը, ՀՀ իսկական քաղաքացին:
Հայաստանի զարգացման մասին էին երգում «Հայ տղերքը»: Նրանք, որ երգում են «հայերը ապուշ ազգ են»: Ես կարծում եմ, որ «Հայ տղերքի» ամենամեծ ներդրումը հայ երգարվեստում կլինի նրանց անվերադարձ հեռանալը բեմից: Թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք «Հայերը ապուշ ազգ են» երգի վրա ավելի խնամքով, հոգատար եւ ուշադիր էին աշխատել, քան «Զարգացող Հայաստան» երգի վրա:
Թե վարողները, թե երգիչները անընդհատ փորձում էին ոգեւորել մարդկանց. «ձեռքերը վեր», «ուժգին ծափեր», «չեմ լսում» եւ նման արտահայտություններով: Բան չէր ստացվում, փաստորեն ոչ ոք տոնը իրենը չի համարում, եկել էին սովորական «թամաշայի»:
Երգիչ-երգչիստ-չերգիչներից մեկին ներկայացնելիս Նազենի Հովհաննիսյանը ասաց. «կարծես լճացած վիճակ էր, եկան փրկելու»: Իրականում լճացած չէ, ճահճացած է, եւ այս խոստավանությունից հետո այդ ճահճի դեմքերը կամ գոնե խոստովանողը պետք է հեռանա: Ճահժի գարշահոտությունը տհաճ է բոլորին, բացի ճահճից: Ճահիճը ընդհանրապես չի զգում իր իսկ գարշահոտությունը:
Այսօրվա տխուր քվազի–մամուլի մեջ Եդիկը եւ իր թիմը իսկապես որ շատ են տարբերվում մեծամասնությունից։ Այնպես որ, միանամ շնորհավորանկներին ![]()
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ց Ա Ն Կ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ
Երկրաբանական հուշարձաններ
ՀՀԱնվանումը (նկարագիրը
Տեղադիրքը
1.«Տափակ Բլուր» լիպարիտային գմբեթԱրագածոտնի մարզ, Արեգ գյուղից 2.0 կմ հվ-արմ
2.«Բազալտե արև», եզակի ճառագայթաձև անջատում Արագածոտնի մարզ, Բյուրական գյուղից 7 կմ հս, Արխաշան գետի ձախափնյա մասում Ամբերդ ամրոցի մոտ
Երկու ռոք համերգ կլինի օրերս։ Մեկը հայ–վրացական, մյուսին կմասնակցի թուրքական խումբ (այ քեզ տեմպեր![]()
