Ահազանգեմ, իմանաք։ Դուք, իմ հայ եւ հայաստանցի ընթերցողներ /ինձ տվում է, որ ձեր մեջ շատ–շատ մի երկու իմ բլոգը կարդալու համար ռոճիկ ստացող ադրբեջանցի լինի ուրիշ ազգությունների ներկայացուցիչներից/ տեղյա՞կ եք, որ աշխարհով մեկ դես ու դեն է գնում տնտեսական ճգնաժամի գյոռնափշտիկը /էս բառը հատուկ գրում եմ իմ ադրբեջանցի գարդաշների համար, որ գործները մի քիչ հեշտանա, այ սենց տոլերանտի մեկն եմ/ Թե չե մենք աշխարհից շատ կտրված ենք։
Եթե հանկարծակի ստացվեր, որ այսօր քվեարկության հետեւանքում մենք ունենայինք կին ԱԺ–խմբապետ, ապա նա անպայման կթաքցներ իր ծննդյան տարեթիվը՝ կին է չէ։ Բայց դե գիտենք, որ մեր ԱԺ–խմբապետը կին չէ։ Այդ իսկ պատճառով ծննդյան տարին գաղտնի չի պահում։ Բայց, պարզվում է, որ մեջտեղներում կորած երկու տարի կա։
Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ծառայել է խորհրդային բանակում:
1990-1991 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:
….
….Իսկ ի՞նչ էր անում նա բանակն ավարտելու եւ Բուրաստանի կոնյակի գործարանում աշխատելու արանքն ընկած ժամանակահատվածում։
Այսօր՝ 2008 թվականի սեպտեմբերի 25-ին «Առաջ Հայաստան» նախագահով, բարեշրջիչ վարչապետով ՀՀ Կառավարությունը մի դարակազմիկ որոշում է կայացրել։ Մեջբերում եմ ըստ ՀՀ կառավարության պաշտոնական կայք–էջում տեղադրված հաղորդագրության։ ՀՀ Ոստիկանությունը կառավարության պահուստային ֆոնդից կստանա 78.399 միլիոն դրամ` «2008 թվականի սեպտեմբերի 7-ին կայացած եւ սեպտեմբերի 28-ին Երեւան քաղաքում կայանալիք ՏԻՄ ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակները տպագրելու եւ ընտրությունների ժամանակ քվեարկության օրվա, տեղի եւ ժամանակի մասին ընտրողներին ծանուցելու նպատակով»:
Թե ինչու է ՀՀ կառավարությունը որոշել սեպտեմբերի 7-ին նշանակված եւ անցկացված ընտրության մասին ծանուցել 18 օր անց՝ միայն ՀՀ կառավարությունը գիտի։ Սա այն դեպքն է, երբ ասում են՝ կռվից հետո՝ կամավոր, կռվից հետո բռունցքները չեն թափահարում, ճաշից հետո մանանեխ պետք չէ եւ այլն եւ այլն։ Սեպտեմբերի 7-ի ընտրություններն արդեն անցել են եւ դրանց մասին ծանուցելու վրա գումարներ ծախսելը մեղմ ասած անիմաստ է: Այս 78.399 միլիոնը մեր վճարած հարկերն են։ Ստացվում է, որ կառավարությունը ոչ արդյունավետ է ծախսում մեր վճարած հարկերից գոյացած գումարները՝ վատնում է, յուրացնում է, փոշիացնում է։ Այսինքն անում է բաներ, որ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի հատկանիշներ են պարունակում։
Ուրախ եմ, որ Հայաստանում կա իմ նման մտածող եւս մեկ մարդ, ում դուր չի գալիս հայկական Հ/Ը–ներից մեր տները լցվող գռեհիկությունն ու անճաշակությունը։ Բայց ես ուզում եմ իմ հարգելի գործընկեր Սամվել Մարտիրոսյանի ուշադրությունը հրավիրել մի իրողության վրա։ Այս գռեհիկության ու անճաշակության հիմքը դրեց հենց ԱԼՄ–ն։ Այդ Տիգրան Կարապետյանն էր, որ սկսեց «Մենք մերոնցով» ձեւաչափով քեֆեր անել ու դա ցուցադրել ԱԼՄ–ով, երբեմն՝ ուղիղ եթերում։ Իսկ հիմար օրինակը ինչպես հայտնի է, վարակիչ է։
Երեկվա գրառումը հանգեցրեց Արամի կողմից առաջարկի՝
Եկեք բոյկոտենք բոլոր ախմախ ու գռեհիկ TV-ները: Արմենիա, Շանթ, հ2, TV-5, Հ1, որ փոցողային ժարգոնով ու հայհոյանքներով համեմված, անորակ ու անմակարդակ սերիալներ են ցուցադրում ու գովազդում հանցագործ աշխարհի օրենքներով ապրելը: Եթե որեւէ բարերար պարտաստ է հոգալ դատաան ծախսերը, ես պատրաստ եմ դատի տալ այս բոլոր հեռուստաընկերություններին:
Իսկապես՝ եկեք բոյկոտենք։ Ես գրեթե չեմ նայում TV։ Նայելու բան չկա։ Բայց, այն պահերը, երբ որսում եմ ինչ որ բան, ապացուցում են, որ շուտվանից ԱԼՄ–ն դառել ա պարկեշտության մի կղզյակ։ Ինչ որ սահմրկեցուցիչ մուտանտ դեմքեր սարսաձելի լեզվով գարշահոտ են տարածում եթերով։ Հատկապես Արմենիա–ով։ Անտանելի է։ Եկեք ինչ որ բոյկոտի ձեւ հնարենք։ Մի բան առաջարկեք։ Այստեղ էլ եմ առաջարկը տեղադրել, որ շատ մարդ տեսնի ![]()
ՀԳ. Շատ եմ խնդրում քաղաքական պատճառներով հայլուրախտով տառապող /աջ եւ ձախ տիպի/ չանհանգստանալ՝ այս գրառումը զուտ մշակութա–հոգեւոր բնույթ է կրում։
