Եթե անընդհատ փնթփնթանք։ Օրինակ ես, ամբողջ օրը փնթփնթում եմ։ Երեկ ապշած էի մեր դասագրքերով եւ Լեզվի տեսչությունով։ Բայց այսօր որոշեցի չփնթփնթալ, չգրել, որ վերոհիշյալ տեսչությունը դպրոցական մատյանում ամեն մի տառասխալի համար տուգանում է 150 հազար դրամով։ Ավելի լավ է ես այսպես պատկերացնեմ իմ քաղաքաը եւ կյանքը։ Լեզվի տեսչությունից էլ շատ կապրեմ։
Եթե անընդհատ փնթփնթանք։ Օրինակ ես, ամբողջ օրը փնթփնթում եմ։ Երեկ ապշած էի մեր դասագրքերով եւ Լեզվի տեսչությունով։ Բայց այսօր որոշեցի չփնթփնթալ, չգրել, որ վերոհիշյալ տեսչությունը դպրոցական մատյանում ամեն մի տառասխալի համար տուգանում է 150 հազար դրամով։ Ավելի լավ է ես այսպես պատկերացնեմ իմ քաղաքաը եւ կյանքը։ Լեզվի տեսչությունից էլ շատ կապրեմ։
Երեկ պարզվեց, որ չգիտես թե ինչու բոլորը սպասում էին, թե ՍՍ–ը իր ելույթի ժամանակ համաներում կհայտարարի քաղաքական գործերով նստած/դատվածների համար։ Զարմանում եմ, թե ով է այդ շուխուռը գցել, ու հետն էլ բոլորը հավատացել էին։ Հայ օպտիմիստական համազգային շարժում է առաջանում։
ՍՍ–ը առնվազն մի երեք անգամ ասել էր, որ համաներում հնարավոր է, բայց միայն բոլորին դատելուց հետո։ Պարզ բան է՝ հիմա եթե համաներում հայտարարեր, կստացվեր, որ Ջհանգիրյանի դատը դատ չի, այլ վարյետե/կաբարե։ Չնայած, նման է, նման։
Երբ Սերժ Սարգսյանը ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից եւ ՀՀ նախագահի բարձր պաշտոնում հայտարարում էր, որ անթույլատրելի է փողոցում բազուկի ուժով հարցեր լուծելը, Հյուսիսային պողոտա կոչվող փողոցում ոստիկանները, առանց հիմքի եւ պատճառի ուժ էին կիրառում խաղաղ զբոսնող քաղաքացիների նկատմամբ։ Այս առիթով լավ անեկդոտ կա։
Զրուցում են քաղաքացին՝ Ք եւ պաշտոնյան՝ Պ
Ք–Ես ուզում եմ իմանալ, ես իրավունք ունե՞մ…
Պ–Իհարկե ունես։
Ք–Բայց ես չավարտեցի։ Ես ասում եմ, ես ունե՞մ իրավունք…
Պ–Հարգելիս դու ունես իրավունք։
Ք–Ախր չեք թողում ավարտեմ։ Ես հարցնում եմ, ես իրավունք ունե՞մ։
Պ–Ունես, ունես, դու ունես իրավունք։
Ք–Դե թողեք ավարտեմ էլի։ Ես կարո՞ղ եմ…
Պ–Չես կարող։
Սերժ Սարգսյանի, իր խոսքերով` կառուցողական առաջարկի տրամաբանության մեջ տեղավորող ուղերձից հետո, համենայն դեպս, մի երկու գիրք թերթեցի ու տեսա որ կառուցողականը կարող է լինել մի շարք բառերի հոմանիշ: Քիչ չեն դեպքերը, երբ կառուցողականը եւ իրատեսականն են նույն հարթության վրա տեղավորվում: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթում, կարծես անիրատեսական էր գերակշռում:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձնանց իրենց ծագման բնակավայրեր վերադարձի կազմակերպման ծրագիրը: Իսկ Սերժ Սարգսյանի ուղերձից մեկ օր առաջ` հոկտեմբերի մեկին ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը հայտարարեց, որ ծրագրի իրականացման համար պահաջվում է 38 միլիոն դոլար եւ պատկան մարմինները սկսելու են այս գումարը ստանալու համար բանակցել դոնոր կազմակերպությունների հետ: Սրանից մեկ օր անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ առաջիկա ամիսներին կսկսվի նոր ատոմակայանի կառուցումը, որը ըստ տարբեր աղբյուրների արժե մինչեւ երկու միլիարդ դոլար: Ի դեպ, Սերժ Սարգսյանը համոզված հայտարարեց, որ նոր ատոմակայանը կառուցվելու է: Ես չեմ հասկանում, եթե մենք չունենք 38 միլիոն դոլար, ինչպես ենք սկսում ավելի քան 50 անգամ թանկ ծրագիր: Ես հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանը պետության փողերի մասին գիտի ավելին քան ես: Բայց ես հիշում եմ, համոզված եմ, որ Սերժ Սարգսյանն էլ է հիշում, որ այսօր շատերը նրան մեղադրում են Ղարաբաղը ծախելու մեջ, ասում են նա համաձայնվել է ադրբեջանանպաստ լուծման, ինչի դիմաց Հայաստանը միջազգային տարբեր կառույցներից խոշոր գումարներ է ստանալու: Սերժ Սարգսյանը իր հայտարարությամբ իր դեմ այս լուրերի կրակին յուղ է ավելացնում: Սա իր խնդիրն է: Ես այլ իրողություն տեսա:
Սերժ Սարգսյանը ուղերձում շատ ծրագրերի մասին խոսեց, բայց թեկուզ մեկի ֆինանսավորման աղբյուրի մասին բան չասաց: Բայց հաշվի առնելով Ղարաբաղը ծախելու մասին խոսակցությունները, գոնե այս թանկարժեք ծրագրի ֆինանսական հիմքերը, կամ դրանց մի մասը արժեր հրապարակել: Թե չէ այսկերպ Սերժ Սարգսյանը շատ է հիշեցնում Ռոբերտ Քոչարյանին, ով հայտարարեց որ Մեղրիում նավթամշակման գործարան, նավթատար են կառուցվելու: Ասաց երկրի համար լարված մի պահի, ասաց, որ ուշադրություն շեղի: Ասաց, անցավ, մոռացավ: Երկիրը դրանից ոչինչ չշահեց:
Ես հասկանում եմ, որ պետության համար կան առաջնահերթ ծրագրեր, ռազմավարական խնդիրներ ու համաձայն եմ, որ նոր ատոմակայանը ավելի շատ ու առաջին հերթին ազգային անվտանգության հարց է, պաշտպանական վահան է, նոր միայն` էներգետիկ հզորություն: Այդ դեպքում` առավել եւս, հարկ էր հրապարակավ ասել, թե ինչ գումարներով ենք կառուցելու մեր ատոմակայանը:
Սերժ Սարգսյանի ուղերձից հետո հասկացա, որ անաղբյուր «բարիքներ» ներկայացնելու առումով Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ամենահաջող կադրն է:
