ԱՀԱԶԱՆԳ /ստորագրեք այստեղ/
ՀՀ Բնապահպանության
նախարար պարոն Ա. Հարությունյանին
Մեծարգո պարոն նախարար,
Հասարակական էկոլոգիական դաշինքը, “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ն , ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության Ինստիտուտը (և նամակին միացող բոլոր քաղաքացիները
խիստ մտահոգված են վերջերս Արմաշի ձկնաբուծական տնտեսություններում, «Լիճք-Արգիչի» արգելոցում(Սևանի ազգային պարկ ) և/կամ դրա շրջակա ջրային օբյկետներում թռչնաշխարհի, այդ թվում նաև ՀՀ և Միջազգային Կարմիր գրքերում գրանցված թռչնատեսակների հանդեպ կատարված վայրագություններով:
Այդ առումով խնդրում ենք մեզ տեղեկացնել`
Ինչ է նախապատրաստվում անել ՀՀ բնապահպանության նախարարությունը վերոնշյալ դեպքերի կապակցությամբ և ինչպես կբացատրի այն փաստը, որ արգելոցային տարածքում կատարվում է որս:
Նախապես շնորհակալություն:

