Հայաստանի երրորդ նախագահի նշանակած Հայաստանի տասներկուերորդ վարչապետ Տիգրան Սարգսյանը բարեշրջիչ է ոչ միայն հայերենի իմացության եւ զարգացման հարցում: Մարդը ոչ միայն բարեշրջիչ բառը հորինեց եւ ներմուծեց արդի հայերեն, այլ նաեւ բանակում չծառայած մեր շատ նախարարների եւ այլ գերատեսչությունների ղեկավարների զինվորական համազգեստ հագցրեց եւ սահման տարավ: Նկարվելու, ոչ սահման պաշտպանելու:
Այս ամենը գուցեեւ որոշ միամիտների աչքը շոյի, որոշ միամիտներ մտածեն, որ Տիգրան Սարգսյանը եւ յուր թիմը առաջնորդվում է «Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» իմաստնությամբ: Բայց եթե միամիտ չես, այլ բան ես մտածում, հասկանում: Օրինակ ես մտածում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդի մոտ վարչապետ աշխատող Տիգրան Սարգսյանը աշխատում է Ռոբերտ Քոչարյանի մեթոդներով, կամ որ նույնն է «Հայլուրի» մեթոդներով: Դա այն է, երբ երկրում հազարավոր խնդիրների պարագայում Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում հատուկ իր համար անտառից «մաքրված» հատվածում «Բուրան» էր քշում, «Հայլուրն» էլ խոսում էր ասենք Զիվբաբվեում ներքաղաքական լարվածության եւ Հայաստանում խոզաբուծության մասին:
Հիմա Տիգրան Սարգսյանն է նույնը անում: Ես վստահ եմ, որ նա գիտի. Հայաստանում անգամ մարզային նշանակության հարցերը լուծվում են Երեւանում: Անգամ հայ-իրանական սահմանին «կպած» Ագարակ քաղաքում քաղաքապետի ընտրության հարցն է լուծվել Երեւանում: Ու Տիգրան Սարգսյանը մարզից-մարզ է ընկել ապացուցելու համար, թե Երեւանում հարց չկա, հասնենք մարզեր տեսնենք ինչ կա-չկա, ինչ անենք, որ լավ լինի: Տիգրան Սարգսյանը ուզում է ասել, որ Երեւանում չկան քաղաքական բանտարկյալներ, չկա օրվա իշխանություններից դժգոհողների մեծ բանակ, չկա մարտի մեկից առայսօր ապօրինի անազատության մեջ գնտվող Ազատության հրապարակ գրողը տանի: Դե եթե այս ամենը չկա, ինչու չգնալ ասենք Տավուշ կամ Շիրակ, հետո էլի մի մարզ եւ այսպես շարունակ: Բայց մի խելոք մարդ ասել է. «այն ինչ չենք տեսնում չի նշանակում գոյություն չունի»: Եվ ի դեպ, միայն ջայլամն է, որ խնդիրները լուծում է դրանց վրա աչք փակելով:
Տիգրան Սարգսյանին ուզում եմ հիշեցնել, Ռոբերտ Քոչարյանի անհաջող փորձը: Նա կառավարության անդամներին մարզից մարզ էր ուղարկում, որ ժողովրդին ասեն, թե ամեն ինչ լավ է, արեւը հատկապես մեզ համար է ծագում, երկիրն էլ հատկապես մեզ համար է պտտվում, երկնիշ վագրային թռիչքներով ցատկում եւ ցատկում ենք: Մի երկու-երեք այց հետո, ծրագիրը փակվեց: Ազգիս նախարարները հասկացան, որ անգամ ՀՀ մարզերում այդքան միամիտներ չկան:
Լեւոն Տեր–Պետրոսյանին եւ ձեռքի հետ նաեւ Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանը բավականին կոպիտ եւ ջղաձիգ պատասխան տվեց։ Իհարկե եթե անկեղծ լինենք, Ռոբերտ Քոչարյանը իր դիմացինին լինի դա ուսանող, նախկին ուսանողական ընկեր, նախարար, թե քաղաքական մրցակցի, պատասխանելիս, երբեք էլ բառերի եւ արտահայտությունների ընտրություն չի կատարել։ Այս առումով այս պատասխանը ոչ մի նոր տարր չունի։ Ռոբերտ Քոչարյանի ջղաձիգ տոնն է ստիպում մտածել, որ նրան սկսել է դուր չգալ Սերժ Սարգսյանը, կամ Սերժ Սարգսյանի պահվածքը, կամ Սերժ Սարգսյանի առանձին քայլեր։ Այսպես շարունակվելու դեպքում ես չեմ զարմանա, եթե մի օր Ռոբերտ Քոչարյանը հայտարարի, որ Սերժ Սարգսյանը իր ամենաանհաջող կադրն է։
Ռոբերտ Քոչարյանի լարվածությունը նշանակում է, որ նա սկսել է հասկանալ, որ էկլ բարձրագույն իշխանավորը չի եւ ստվերից կառավարելու իր ռեսուրսը աստիճանաբար ու իր ենթադրածից մի քանի անգամ արագ է մաշվում։ Այս վիճակում նրան մնում է հայհոյելը, դաշնակների սիրտը շահելու եւ նրանց ուսերին նստած վերադառնալու հույս փայփայելը։ Բայց դաշնակները միշտ էլ աչքի են ընկել գցելու բացառիկ ունակությամբ։ Մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ իր վերադարձը ձեռնտու չէ ոչ Լեւոն Տեր–Պետրոսյանին, ոչ Սերժ Սարգսյանին։ Հասկանում է, որ այս երկուսն էլ են սա հասկանում։ Ու մնում է հայհոյելը։ Բայց մինչեւ երբ, մինչեւ ուր…
Ես հիշում եմ մի փաստագրական ֆիլմ կա Լավրենտի Բերիայի մասին։ Ստալինի մահից հետո նրան կալանավորում են եւ նա սկսում է նամակներ գրել։ Առաջին նամակներում նա ոչ ավել ոչ պակաս հոխորտում է. տո դուք գիտեք, թե ում դեմ եք դուրս եկել, ես Բերիան եմ, ես ձեզ ցույց կտամ։ Բայց քիչ–քիչ, օրեցօր հասկանալով թե ով է ինքը արդեն նոր իրավիճակում, սկսում է աղերսել որ ընկերները իր հետ մեղմ վարվեն։ Ռոբերտ Քոչարյանը մի առիթով ակնարկել է, որ գիրք չի կարդում։ Որ փաստագրական ֆիլմեր չի նայում՝ չի ասել։
Այսօր միանգամից երկու նախագահ ելույթ ունեցան։ Սերժ Սարգսյանի հոդվածը WALL STREET JOURNAL–ում։ Քոչարյանի հարցազրույցը։ Մնաց Տեր–Պետրոսյանը։
Ալվինա Զաքարյանի հեռացումը զարմանքով է ընդունվում՝ մարդիկ կան, որ չեն հավատում, որ այս հրասայլին հնարավոր կլիներ տեղից շարժել; Սակայն, ճիշտ է ասում unzipped-ը՝ մինչեւ չսկսեն նստացնել, ամբողջական պատկեր չի լինի; Չնայած որ, տվյալ պահին դժվար թե ՍՍ-ին այսքանից ավել մի բան հաջողվի անել;
Պարզվում է, որ Բուսաբանական այգում կատարվում են անհանգուրժելի բաներ, չնայած, որ ոստիկանները ուրիշ կերպ են մտածում։ Իրենց ոչինչ չի անհանգստացնում։
Այստեղ կարող եք ստորագրել նամակ–բողոքը բնապահպանության նախարարին։
