Կա այսպիսի ռուս պատմաբան` Միլլեր: Նրան հետաքրքրում է պատմության քաղաքականությունը Արևելյան Եվրոպայում, ուր երբեմն պատմությունը դառնում է քաղաքականության “զենք": Ասենք Ուկրաինացիները և Լեհերը մեղադրում են Ռուսաստանին Գենոցիդ իրագործելու մեջ: Ինտերնետում գնում են բանավեճեր: Ահա, թե ինչպես է նկարագրում այդ վիրտուալ վեճերը այդ պատմաբանը polit.ru-ի իր դասախոսությունումЧтобы вам было понятно, как это работает, покажу на более примитивном уровне. Зайдите на любой интернет-форум, где обсуждаются русско-украинские или русско-польские отношения. Вы обнаружите, что среди первых же постов объявляется какой-нибудь абсолютно зубодробительный, почти наверняка матом, почти наверняка такой, который дальше перетекает в поток взаимных оскорблений. Т.е. блокируется любая возможность нормальных дискуссий. В интернет-сообществах существует сильное подозрение, что этим занимаются специально нанятые люди, и это кое о чем говорит. Если это действительно так, то значит, кто-то дает на это деньги.
Это, среди прочего, новизна этой ситуации. Потому что ресурсы государственных и окологосударственных структур напрямую закачиваются в проведение этой исторической политики для того, чтобы разрушать любое пространство диалога, и для того, чтобы маргинализовать любые точки зрения, которые чуть-чуть более сложные.
Հայաստանում խոսում են ընդիմության հետ երկխոսության մասին, և միաժամանակ արգելափակում այն:
Բոլորս էլ գիտենք, ասենք՝ ֆիլմերից, թե որն է ծածկագրման հիմնական ձևը։ Վերցվում է մի գիրք և նրա մեջ թվայնացվում են բառերը։ Քանզի գրքի անունը հայտնի է միայն գաղտնագրողին և հասցեատիրոջը, ապա այն համարյա անհնար է վերծանել, եթե իհարկե պատահականորեն հայտնի չի դառնում գրքի անունը։
Եղբորս փոքրիկների համար դրեցի “Չիպոլինոն"։ Առաջին տեսարանը իսկ հետաքրքիր է. Չիպոլինոն տրորում է ոստիկանի ոտքը։ Մեղքը իր վրա է վերցնում Չիպոլինոյի հայրը։ Հետո Դդումին դուրս են շպրտում իր տնակից։ Մարդիկ բողոքում են և հայտնվում բանտում։ Կարճ ասած՝ վերջին տարիների դեպքերը։ Եթե Քոչարյանը գաղտնի պլան է ունեցել, ապա այն կոչվել է “Չիպոլինո"։ Նկատեմ, որ հեքիաթը ծաղրում է ֆաշիստական Իտալիայի քաղաքական բարքերը։
Աստված տա, “Չիպոլինոյի” նման վերջը լավ լինի։
“"Կեցցե Մայիսի Մեկը"-ԱԼՄ հոլդինգի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովրդական կուսակցության ղեկավար, 2008 թ. նախագահական ընտրություններում չհաղթած թեկնածու, մեծ հասարակական-քաղաքական գործիչ և մեծ պոստմոդեռնիստ Տիգրան Կարապետյանի սիրած արտահայտություններից, որի իմաստը կարող է բացատրել հետևյալ քաղվածքը “Հարցի արժեքը” հաղորդման ուղիղ եթերից.
Հեռուստադիտող_ Տիգրան Կարապետիչ, ախպերս,էսքան բարի գործ ես անում, էսքան ծախս ես անում ժողովրդի վրա…Բա որ հանկարծ չընտրվես, Ի՚նչ ես անելու:
Տիգրան Կարապետյան_ Հարգելիս, ժողովուրդը ամեն ինչ տեսնում է և, իմիջայլոց գնհատում: Այո: Իսկ եթե չանցնենք…Ի?նչ ասեմ…Կեցցե Մայիսի Մեկը":
Ա. Ոսկանյան “Արվեստը մեռավ, կեցցե Մայիսի Մեկը”
Երեկ նայում էի Հայոց Եղեռնին նվիրված մի հաղորդում: Նույն մտքերը, ինչ սովորաբար ասում են: Բայց կար նաև նորություն: Հայ “գիտնականները” առաջարկում էին, որ Թուրքիան հայտարարվի հանցագործ պետություն, իսկ թուրք ժողովուրդը` հանցագործ ժողովուրդ և Հայաստանը պետք է պայքարի, որ համաշխարհային հանրությունը ընդունի այդ: Նացիստական Գերմանիան հրեաներին հայտարարեց “հանցագործ ժողովուրդ", իսկ Թուրքիան հայերին` “դավաճան ժողովուրդ": Նորահայտ հայախոս գեբելսները և թալեաթները լավ կլիներ հետազոտեին այն հսկայածավալ գրականությունը նվիրված ցեղասպանության տեսությանը:
Միցուս Ալեքսանդրոպուլոսը իր հայերին նվիրված գրքում նշում է, որ հայկական ցեղասպանության ճանաչմանը շատ խանգարեց այն հանգամանքը, որ հրապարակ նետվեց բազմաթիվ կեղծ փաստաթղթեր, օրինակ` Անտոնյանի հեռագրերը:
Հայկական ցեղասպանության ճանաչմանը ամենաշատ խանգարել են հենց հայ ազգայնամոլները:
Մի քանի տարի առաջ “Գարուն” ամսագրում տպագրեցի “Հայկական ժամանակակից գրականությունը և ապագա արյունոտ հեղափոխությունը” հոդվածը: Տեսական հիմքը վերցված էր ֆրանս-ամերիկյան հոգեբան Ժանին Շոսգե Սմիրժելից, ով մասնավորապես “Պերեվերսիաները եվ ստեղծագործելը” գրքի հեղինակն է: Այդ տեսությունը պնդում է, որ արյունոտ հեղափոխությունների նախօրյակին մշակույթում տեղի են ունենում բնութագրական մուտացիաներ: Մասնավորապես նա դիտարկում է Ֆրանսիական եվ Ռուսական Մեծ Հեղափոխությունների նախօրյակի, վայմարյան Գերմանիայի մշակույթները: Հոդվածում փորձել եմ ձույց տալ, որ նման մշակութային մուտացիաներ կան նաև Հայաստանում: Եթե վստահենք Շոսգե Սմիրժելին, ապա ստիպված ենք արձանագրել. հայաստանյան զանգվածային մշակույթը պուշկինյան բառերով ասած “խնջույք է ժանտախտի օրերում":
