Freedom House ներկայացրել է իր հերթական ազատությունների համաշխարհային վարկանիշը։ Իհարկե, դժվար է հավատալ, որ այն քաղաքականացված չէ եւ օբյեկտիվ է։ Մենք ինքներս էլ մոտավորապես պատկերացնում ենք, թե որքանով ենք ազատ եւ անազատ։
Սակայն հետաքրքիր է համեմատություններ անել, հատկապես մեր հարեւան երկրների հետ: Եւ ինչով է հետաքրքիր այս զեկույցը, որ Freedom House ներառում է վերջին տարիներին նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, որը ակնհայտորեն ավելի ազատ երկիր է, քան Ադրբեջանը, որը հավակնություններ ունի Ղարաբաղի հանդեպ։
