Այս գիշեր անակնկալի եկա՝ Facebook–ում ինձ ընդգրկեց ընկերների ցանկի մեջ “Բարգավաճ Հայաստան” մականունով մի անձ ասեմ, թե օգտվող։ Սկզբից, մտածեցի, թե կատակ է։ Տենց վախտին մի հատ “Տիգրան Կարապետովիչ” էր խցկվել իմ ընկերների ցուցակ։
Սակայն, հղումներով շարժվելիս՝ տեսա, որ լուրջ է։ ԲՀ–ն բացի այստեղից բացել է երեք լեզուներով իր բլոգը։ Տեսնես, ո՞վ է վարում եւ ինչից որոշեցի՞ն սկսել սենց ազգանվեր գործ։
Հա, մոռացա ասել՝ Նիկոլնել իր հերթին բացեց կայքա–բլոգ։
Հասցեները չեմ տալիս՝ քաղաքական ուժեր են, թող իրանք իրենց գլխի ճարը տեսնեն։

