Պարզվում է, որ Բուսաբանական այգում կատարվում են անհանգուրժելի բաներ, չնայած, որ ոստիկանները ուրիշ կերպ են մտածում։ Իրենց ոչինչ չի անհանգստացնում։
Այստեղ կարող եք ստորագրել նամակ–բողոքը բնապահպանության նախարարին։
Պարզվում է, որ Բուսաբանական այգում կատարվում են անհանգուրժելի բաներ, չնայած, որ ոստիկանները ուրիշ կերպ են մտածում։ Իրենց ոչինչ չի անհանգստացնում։
Այստեղ կարող եք ստորագրել նամակ–բողոքը բնապահպանության նախարարին։
Նախագան հենց նոր ստորագրեց ՀԽ կազմելու մասին հրամանագիրը։ Երեք ամսվա մեջ նորաստեղծ հանձնախումբը պետք է ձեւավորի այն։ Հետաքրքիր է խումբ ընտրվածների ցուցակը։ Գառնիկ Իսաղուլյանը, որը այն ղեկավարելու է, երեւի թե ,ամենա հակասոցիալական անձն է նախագահականում, որը չի կարողանում նույնիսկ լրագրողների հետ շփվել առանց հրմծտոցների։ Այն, որ Ամիրխանյանի անունը այստեղ կհանդիպեի, ինձ համար պարզ էր դեռ առաջին օրվանից։ Սակայն, հետաքրքիր մի բույլ է առաջացել՝ Դալլաքյան, Պերճ Զեյթունցյան, Սոս Սարգսյան եւ, ինչու ոչ, Արշակ Սադոյան։ Հետաքրքիր է, թե ինչ ձեւաչափ կունենա ինքը ՀԽ–ը։
ԱԳՆ բացել է իր ալիքը YouTube-ում։ Այստեղ տեղադրվում են հարցազրույցների, ասուլիսների, հանդիպումների հոլովակները։ Մեկ ամսվա մեջ 9 նյւոթ՝ վատ չէ։ Հուսանք, որ աղբյուրը չի ցամաքի։
Այսօր գրաքննության վերջն է։ Դեռ որ թղթի վրա։ Թերթերին կրկին չթողեցին լույս տեսնել, ինտերնետային էջերը կրկին փակված են։ Մի բան է սփոփում։ Վերջերս շատերը տեղեկատվությունը ստանում են բլոգերից։ Վտանգ կար, որ Livejournal–ը նույնպես կփակեն։ Բայց այն օրվանից, երբ Սերժը դառավ բլոգեր, ԱԱԾ–ն գոնե այս մի կայքին մատով չի կպնի։
Չխոսենք Րաֆֆիի վերջին րոպեին միացումը Լեւոնին։ Չխոսենք Լեւոնի Մոսկվա գնալու հանճարեղ PR քայլի մասին։
Ուղիղ 20 տարի առաջ Արցախում սկսվեցին ցույցերը՝ սկզբից Հադրութում, հետո Ստեփանակերրտում։ Ինչի մասին լաո է գրել Արվեստը։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանը և եղբորորդի Կոլյա Ղուկասյանն ազատության մեջ են:
Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանի, պատժի 1/3 մասը կրելուց հետո, լավ վարքագիծ դրսևորելու համար նրանց անունները ներկայացվել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման, և համանուն հարցերով անկախ հանձնաժողովը բավարարել է հիմնարկի վարչակազմի կողմից ներկայացրած միջնորդությունը:
Նախընտրական ցինիզմի եւս մեկ արտահայտում։ Քաղաքապետը խիստ անհրաժեշտ է իր անզուգական մենեջերի տաղանդներով։ Իսկ Ժիրայր Սեֆիլյանը թող նստի բանտում։
ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանին այս պահին տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին։ Պատճառը նույնն է. կրկին պարոն Խաչատրյանը ապտակել է Հայկ Բաբուխանյանին։
Ahousekeeper-ը բերում է Հրանտ Խաչատրյանի նամակը ընկերներին։
Կարծես թե մի ւրիշ մոլորակ լինի։ Բոլոր քաղաքական ուժերը իրար են ուտում, իսկ Խաչատրյանն ու Բաբուխանյանը այլընտրանքային քիք–բոքսինգով են զբաղվում։
1990 թվականի հունվարի 13 սկսեցին Բաքվի հայերի ջարդերը։ Այսօր հայկական բլոգերները միայն դրա մասին են գրում, եւ այս գրառումը դառել է ռուսալեզու բլոգերի ամենակարդացվող նյութերից մեկը։
Իսկ մեր քաղաքական գործիչները այնքան տարված են իրենց նախընտրական կորդեբալետով, որ նույնիսկ մոռացել են այս ամենի մասին։ Հիմա որ թուրքն էլ վրա տա՝ չեն նկատի։ Կարեւորը ռեյտինգն է։
Վազգեն Մանուկյանի շուրջ իրադարձությունները վերածել են նախընտրական պայքարը ընդդիմադիրների պայքարի։ Սերվ Սարգսյանը կարող է հանգստանալ, նույնիսկ՝ արձակուրդ վերցնել։ Մանուկյանը պատրաստվում է անցնել դատական հարվածների ընդդեմ Տեր–Պետրոսյանի համակիրների։ Երեւի թե, այս կողմից էլ պետք է սպասենք նոր հարվածների Վազգենին։
Իսկ “Առավոտը” այս կապակցությամբ ծատ մի հետաքրքիր լուր է տարածել.
Մեր ունեցած տեղեկություններով` Վազգեն Մանուկյանին վերագրվող փաստաթուղթը, որ հրապարակվել է «Հայկական ժամանակ» թերթում եւ որտեղ խոսք է գնում 1996 թվականին իշխանության հասնելու ճանապարհների եւ միջոցների մասին գրել է, ոչ թե Վազգեն Մանուկյանը, այլ փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը: Վերջինս կազմելով հիշյալ փաստաթուղթը` այն ներկայացրել է Վազգեն Մանուկյանին որպես առաջարկություն, որի արխիվից էլ հետագայում այն առգրավվել է:
«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է։
Դեկտեմբերի 17-ից 20-ը Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվեն Ադրբեջանի օրեր՝ ադրբեջանցի իրավապաշտպանների եւ լրագրողների մասնակցությամբ:
Ադրբեջանի օրերը անցկացվելու են Խաղաղարար նախաձեռնությունների Կովկասյան կենտրոնի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հանդես կգա «Հանրակրթության դերը հայ - ադրբեջանական դիմակայության հաղթահարման համատեքստում» թեմայով:
Ադրբեջանի օրերի ընթացքում կցուցադրվի «Բացեք սահմանը» վավերագրական կինոնկարը, մրցանակներ կհանձնվեն հայ- ադրբեջանական հարաբերություններին նվիրված լավագույն շարադրության, պլակատի եւ նկարի հեղինակներին:
Այս լուրը անմիջապես տարածվեց հայկական համացանցում։ Մեկնաբանությունների մեծամասնությունը միանշանակ բացասական են։ Միայն մի քանիսը մեկնաբանողներից համարում են, որ դա ոչ լավ է, ոչ էլ վատ։
Այսպես, aerial_vortex–ի հիմնական զայրույթը առաջացրել է հայկական կողմի միակողմանի ճիգերը։ “Իսկ հիմա պատկերացրեք, թե ինչ հնարավորություններ կան նմանատիպ որ Հայաստանի օրեր անց կացնել Ադրբեջանում։ Պատկերացրեցի՞ք։ Եւ ի՞նչ տպավորություններ են։” Նման մտքեր են արտահայտում OpenArmenia ֆորումի այցելուները՝ դասելով Բլեյանին եւ Վանյանին դավաճաբբերի շարքին։