Ադրբեջանցի հաքերները նորից սկսել են հարձակումները՝ Բաքվի ջարդերի դիմաց ջարդերի տարելիցն է։ Այնպես որ զգույշ եղեք։
Մամուլով ամբողջ օրը տնտնգում են, թե վարչապետին ուրորայա հանելու են։ Տեղն էլ բերելու են էլ Ռոբերտին, էլ Գագիկին։ Մյուներն էլ հերքում են։ Բայց այս ամենում մի բանն է շատ տարօրինակ։ Որ տնտեսական տեսանկյունից գրեթե ոչ ոք չի դիտարկում հարցը։ Նենց տպավորություն ա, ոնց որ վարչապետը՝ դա միայն տեղաբաշխում ա եւ կառավարական մեքենա գոլդ համարներով։ Տեսնես երբ ա էս երկրում տնտեսական եւ իրավական մտածողություն լինելու, քաղաքականի տեղը՞։
Այսօր միանգամից երկու զեկույց ձեռս ընկավ։ Սա խայտառակ զեկույցն է Freedom House–ից նվեր։ Գոնե սփոփում է այն, որ Լեռնային Ղարաբաղը ամենազատն է Աբխազիայի ու Վրաստանի հետ ողջ Հարավային Կովկասում։
Իսկ այ տնտեսականով մենք շատ ավելի լավ համբավ ունենք՝ 31 տեղն ենք։
Այս գիշեր անակնկալի եկա՝ Facebook–ում ինձ ընդգրկեց ընկերների ցանկի մեջ “Բարգավաճ Հայաստան” մականունով մի անձ ասեմ, թե օգտվող։ Սկզբից, մտածեցի, թե կատակ է։ Տենց վախտին մի հատ “Տիգրան Կարապետովիչ” էր խցկվել իմ ընկերների ցուցակ։
Սակայն, հղումներով շարժվելիս՝ տեսա, որ լուրջ է։ ԲՀ–ն բացի այստեղից բացել է երեք լեզուներով իր բլոգը։ Տեսնես, ո՞վ է վարում եւ ինչից որոշեցի՞ն սկսել սենց ազգանվեր գործ։
Հա, մոռացա ասել՝ Նիկոլնել իր հերթին բացեց կայքա–բլոգ։
Հասցեները չեմ տալիս՝ քաղաքական ուժեր են, թող իրանք իրենց գլխի ճարը տեսնեն։
Մեր բախտները բերել է, որ հումքը կազմում է ՀՀ տնտեսության ոչ զգալի մասը։ Երբ կարդում ես բնապահպաններին, արդեն սիրտդ ճագում է, թե ինչ են անում մեր երկրի հետ՝ մենակ թե մզեն բնությունից հնարավորը։
Հիմա պատկերացրեք մեզ մոտ մի Գազպրոմի պես մեգա–կառույց լիներ, որն ինչ ուզենար՝ աներ, ձիերին սոլյարիյ առներ, հետո էլ ԱԺ ընդունացներ։
Երկու օրվա մեջ 5 դիակ, 8 վիրավոր։ Հետաքրքիր բարոյական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանում։ Փաստորեն, մեկ ամսվա պլանը երկու օրում կատարեցինք համարյա՝ տարեկան 100-ից մի քիչ շատ սպանություն է կատարվում երկրում։
Բուսաբանական այգին վերածվում է կոճղաբանական թանգարանի։ Բնապահպանների մոտ ավելի շատ այսպիսի գեղեցիկ լուսանկարներ կան։ Եւ այստեղ նույնպես

Եթե անընդհատ փնթփնթանք։ Օրինակ ես, ամբողջ օրը փնթփնթում եմ։ Երեկ ապշած էի մեր դասագրքերով եւ Լեզվի տեսչությունով։ Բայց այսօր որոշեցի չփնթփնթալ, չգրել, որ վերոհիշյալ տեսչությունը դպրոցական մատյանում ամեն մի տառասխալի համար տուգանում է 150 հազար դրամով։ Ավելի լավ է ես այսպես պատկերացնեմ իմ քաղաքաը եւ կյանքը։ Լեզվի տեսչությունից էլ շատ կապրեմ։
Եթե անընդհատ փնթփնթանք։ Օրինակ ես, ամբողջ օրը փնթփնթում եմ։ Երեկ ապշած էի մեր դասագրքերով եւ Լեզվի տեսչությունով։ Բայց այսօր որոշեցի չփնթփնթալ, չգրել, որ վերոհիշյալ տեսչությունը դպրոցական մատյանում ամեն մի տառասխալի համար տուգանում է 150 հազար դրամով։ Ավելի լավ է ես այսպես պատկերացնեմ իմ քաղաքաը եւ կյանքը։ Լեզվի տեսչությունից էլ շատ կապրեմ։
Երեկ պարզվեց, որ չգիտես թե ինչու բոլորը սպասում էին, թե ՍՍ–ը իր ելույթի ժամանակ համաներում կհայտարարի քաղաքական գործերով նստած/դատվածների համար։ Զարմանում եմ, թե ով է այդ շուխուռը գցել, ու հետն էլ բոլորը հավատացել էին։ Հայ օպտիմիստական համազգային շարժում է առաջանում։
ՍՍ–ը առնվազն մի երեք անգամ ասել էր, որ համաներում հնարավոր է, բայց միայն բոլորին դատելուց հետո։ Պարզ բան է՝ հիմա եթե համաներում հայտարարեր, կստացվեր, որ Ջհանգիրյանի դատը դատ չի, այլ վարյետե/կաբարե։ Չնայած, նման է, նման։
