Հաջորդ շաբաթվա սկզբին /նախնական ամսի 24 կամ 25/ OpenArmenia ֆորումում անց ենք կացնում Ցեղասպանության թանգարանի եւ Ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Եթե ֆորումում գրանցված չեք, ապա հարցերը պարոն Դեմոյանին կարող եք ուղղել այստեղից, տվյալ գրառմանը մեկնաբանության տեսքով։
Category: Uncategorized
Մանրամասները Շուռի մոտ։ Այստեղ էլ ավելնորդ բառեր չգրենք՝ հայերեն ոչգրական խոսքը շատ գռեհիկ է հնչում, մեզ վայել չի։
ԱՀԱԶԱՆԳ /ստորագրեք այստեղ/
ՀՀ Բնապահպանության
նախարար պարոն Ա. Հարությունյանին
Մեծարգո պարոն նախարար,
Հասարակական էկոլոգիական դաշինքը, “Թռչնասերների կենտրոն” ՀԿ-ն , ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության Ինստիտուտը (և նամակին միացող բոլոր քաղաքացիները
խիստ մտահոգված են վերջերս Արմաշի ձկնաբուծական տնտեսություններում, «Լիճք-Արգիչի» արգելոցում(Սևանի ազգային պարկ ) և/կամ դրա շրջակա ջրային օբյկետներում թռչնաշխարհի, այդ թվում նաև ՀՀ և Միջազգային Կարմիր գրքերում գրանցված թռչնատեսակների հանդեպ կատարված վայրագություններով:
Այդ առումով խնդրում ենք մեզ տեղեկացնել`
Ինչ է նախապատրաստվում անել ՀՀ բնապահպանության նախարարությունը վերոնշյալ դեպքերի կապակցությամբ և ինչպես կբացատրի այն փաստը, որ արգելոցային տարածքում կատարվում է որս:
Նախապես շնորհակալություն:
