Բոլորս էլ գիտենք, ասենք՝ ֆիլմերից, թե որն է ծածկագրման հիմնական ձևը։ Վերցվում է մի գիրք և նրա մեջ թվայնացվում են բառերը։ Քանզի գրքի անունը հայտնի է միայն գաղտնագրողին և հասցեատիրոջը, ապա այն համարյա անհնար է վերծանել, եթե իհարկե պատահականորեն հայտնի չի դառնում գրքի անունը։
Եղբորս փոքրիկների համար դրեցի “Չիպոլինոն"։ Առաջին տեսարանը իսկ հետաքրքիր է. Չիպոլինոն տրորում է ոստիկանի ոտքը։ Մեղքը իր վրա է վերցնում Չիպոլինոյի հայրը։ Հետո Դդումին դուրս են շպրտում իր տնակից։ Մարդիկ բողոքում են և հայտնվում բանտում։ Կարճ ասած՝ վերջին տարիների դեպքերը։ Եթե Քոչարյանը գաղտնի պլան է ունեցել, ապա այն կոչվել է “Չիպոլինո"։ Նկատեմ, որ հեքիաթը ծաղրում է ֆաշիստական Իտալիայի քաղաքական բարքերը։
Աստված տա, “Չիպոլինոյի” նման վերջը լավ լինի։
Categories: Fun, In real life, Movies, Music, Sports, On the web
Հայկական Հանրային Հեռուստատեսությունը կանոնավոր կերպով ցուցադրում է պրոպագանդիստական կինոնկարներ: Իհարկե, Լենի Ռիֆենշտալ չի, բայց անորակ էլ չէ: Եվ ընդհակառակը. ՀՀՀ-ն երբեք չի նկարահանում կինոնկարներ, որոնց մեջ մի քանի տեսակետ են արտահայտվում: Կինոնկարները հիմնականում հանված են խորհրդային ժամանակաշրջանի դիսիդենտներին վարկաբեկող ոգով:
Հաշվի առնելով, որ այդ կինոնկարների փաստացի պատվիրատուն Ռ. Քոչարյանն է, ապա կարելի է եզրակացնել, որ նրա պետականության իդեալը ամբողջատիրությունն է: Բայց խնդիրը այդ չէ: Խնդիրն այն է, որ ոչ ոք չի պահանջում, որ նման կինոնկարները չցուցադրվեն որպես Սահմանադրությանը հակասող երևույթ:
ՀՀՀ-ն դարձել է պրոպագանդայի վարչություն, որը հակասում է այդ հաստատության կանոնադրությանը:
Կրկին սկսում ենք չնկատել գլուխ բարձրացնող ամբողջաատիրությունը, որը արդեն զավթել է համարյա ամբողջ հանրային և քաղաքական կյանքը:
