«Հրապարակում» այսօր տեղ է գտել մարտի 10-ին համակուրսեցիների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանող Կառլեն Աբրահամյանի հետ կապված միջադեպը։ Նա հայտնի է որպես գրող՝ Դորիան կեղծանունով ու իր գործերում անդրադառնում է միասեռականների իրավունքներին ուազատություններին։ Դորիանին գլխուղեղային տրավմայով տեղափոխել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Հայկական ժամանակ»-ը կրկին անդրադարձել է մարտի 1-ի դեպքերին՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններից պահանջում է մարտի 1-ի սպանությունների մասով նոր հանձնաժողով ձևավորել ու նոր հետաքննություն սկսել։ Թերթը գրում է, որ ԵԽԽՎ-ն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերջնագրի լեզվով կոշտ նամակ է ուղարկել և պահանջել մինչև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը՝ մարտի 17-ը, բարեփոխումների հստակ ժամանակացույց ներկայացնել։ Աբրահամյանն էլ լրագրողներին պատասխնել է, որ ժամանակացույցը պատրաստ է։
Թերթը հետևել է նաև երկու դատական գործերի ընթացքին՝նոյեմբերին «Եվրոպա» հյուրանոցում տեղի ունեցած սպանությանը, երբ վեճի արդյունքում 3-րդ հարկից ցած էին գցել 1974թ․ ծնված մի երիտասարդի և 2008թ․ հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակմանը։ Թերթը նշում է, որ առաջին գործն ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարան, իսկ 2-ը քննվում է Կենտրոն ևՆորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
«Առավոտ»-ը հրապարակել է Վիկտոր Դալլաքյանի առաջարկած նոր նախագծի՝ «Շքեղության հարկի» մասին մանրամասներ, որն հիննականում վերաբերում է հարուստներին։ Նախագիծը ենթադրում է հարկելի դարձնել Հայաստանում բնակվող և երկրից դուրս հայ հարուստների ողջ ունեցվածքը՝անկախ իր տարեկան եկամտի չափից, եթե ունի 5 հարյուր հազար դոլարին համարժեք սեփականության օբյեկտներ՝ հողամաս, բնակարան, առանձնատուն, մեքենա և այլն։ Ըստ նախագծի հեղինակի՝ հարկված գումարը պետք է օգտագործվի կենսաթոշակների, ծնելիության խթանման, ընտանեկան նպաստների , գործազրկության և հաշմանդամության նպաստները շատացնելու համար։
Նույն թերթը տեղեկացնում է, որ կառավարությունը մի շարք ընդդիմադիր ԶԼՄ-ների հետ դեմ է վիրավորանքի և զրպարտության լիովին ապաքերականացմանը․«Օրենքի նոր նախագծից դուրս են մնացել նախորդում տեղ գտած մի շարք դրույթներ՝ ինչպես անձը կարող է ազատվել պատասխանատությունից, եթե կրկնել է զրպարտող այնպիսի փաստացի տվյալ, որը նախկինում հրապարակայնորեն տարածվել է և չի հերքվել ԶԼՄ մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետոում»։
«Առավոտը» կրկին անդրադարձել է նախորդ համարում տպագրված Մասիսի թիվ 1 մանկապարտեզի ճակատագրին՝ այս անգամ մեջբերելով Մասիսի քաղաքապետ Դմիտրի Նազարյանի խոսքը, թե մանկապարտեզի աշխատակիցներն ու շենքի հարևանությամբ բնակվողները սխալ են ահազանգել։
«168 ժամ»-ի տեղեկություններով Նոր Արեշ 46/37 հասցեում բնակվող Աննա Փամբուխչյանին իր երկու տղաների հետ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անօրինական վտարումը տանից։ Թերթը գրում է, որ Աննայի ձեռքից բնակարանը փորձում է խլել ԱՄՆ-ում բնակվող նրա ամուսնու քույրը, ով 10 օրվա ընթացքում բնակարանը ձևակերպել է իր անունով և համագործակցելով իշխանական մարմինների հետ՝ փորձում է խլել այն։