Մարդու իրավունքների Պաշտպանը ցավակցում է զոհերի հարազատներին, դատապարտում նման դեպքերը, կոչ է անում իրավասու մարմիններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը դեպքերի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ բացահայտման, ինչպես նաև մեղավորներին օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար: [...]
Անահիտ Մկրտչյանի որդին` 22-ամյա Արայիկ Ավետիսյանը, բանակ է զորակոչվել Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ծառայության ընթացքում ընդամենը մեկ անգամ արձակուրդ եկած որդու համար այդ հանգիստը ճակատագրական է դարձել: Ծնողները նրան վերջին անգամ են ողջ տեսել: [...]
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծի քննարկման շրջանակում կազմակերպում է խորհրդարանական լսումներ: [...]
Ոստիկանության Չարենցավանի բաժնում ապրիլի 13-ին մահացած Վահան Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով Ապրիլի 26-ին մեղադրանք է առաջադրվել քրեական բաժնի պետ Աշոտ Հարությունյանին' պաշտոնական լիազորություններն անցնելու և անզգուշորեն ծանր հետևանք առաջացնելու համար: Աշոտ Հարությունյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Սեդա Սաֆարյանը: [...]